00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

500 հազար դրամ տուգանք` ուրիշի փոխարեն քվեարկելու համար

© Sputnik / Asatur YesayantsРеферендум по Конституционным реформам в Армении
Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նկատի ունենալով հարևանների ներկայացրած դրական բնութագիրը` դատարանը որոշեց Հովհաննիսյանին տուգանել 500 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի- Sputnik. Դատարանը Երևանի բնակիչ Նարինե Հովհաննիսյանին 500 հազար դրամով տուգանել է` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ուրիշների փոխարեն քվեարկելու համար։

Ինչպես հայտնում է aravot.am-ը, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 119 նախնական ուսումնական հաստատությունում տեղակայված 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Նարինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ երեք հոգու փոխարեն քվեարկելու համար:

«Հիշյալ տեղամասի ընտրողների թիվ 2-րդ մատյանում Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգ. 15 շենքի թիվ 114 բնակարանում հաշվառված Մարինե Փափազյանի, Հռիփսիմե Դեմիրճյանի և Թամարա Բարսեղյանի տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել և կնքել է իրեն հատկացված «Ա-55056» կնիքի դրոշմով, ապա 3 քվեաթերթիկ գցել է քվեատուփը՝ այդ կերպ քվեարկելով այլ անձանց ՝ փոխարեն»,- ասված է մեղադրանքում:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ նիստն արագացված կարգով ընթացավ, քանի որ Նարինե Հովհաննիսյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը:

Նկատի ունենալով հարևանների ներկայացրած դրական բնութագիրն առ այն, որ մինչ օրս չի եղել մի դեպք, որ Նարինեն «հարևանների մատից փուշ հանած չլինի», որ նա նախկինում դատապարտված չի եղել, նաև այն, որ Նարինե Հովհաննիսյանն ապրում է բազմանդամ` 10 հոգանոց ընտանիքում, դատախազն առաջարկեց սահմանափակվել 600 հազար դրամ տուգանքով: Պաշտպանն ու մեղադրյալը հորդորեցին ավելի մեղմ պատիժ սահմանել, քանի որ մեղադրյալը չի աշխատում: Դատարանը որոշեց Նարինե Հովհաննիսյանին տուգանել 500 հազար դրամի չափով:

Նշենք, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսվում է վեց ամսից երեք տարի ազատազրկում կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-600-պատիկի չափով:

 

Լրահոս
0