00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մուլտֆիլմը` սթրես ողջ կյանքի համար

© Yasemin MuntazırМультфильм "Маша и медведи"
Мультфильм Маша и медведи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ հոգեբաններ խորհուրդ են տալիս Թումանյանի և Անդերսենի հեքիաթներն ու Կուզովկովի մուլտֆիլմերը չկարդալ ու չցուցադրել երեխաների համար։ Sputnik Արմենիան կպատմի այն մասին, թե ինչպես են երեխաների վրա ազդում «Մաշան և արջը», «Կռնատ աղջիկը», «Գեղեցկուհին ու հրեշը»։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երեխաների ու մեծահասակների շրջանում հանրաճանաչ «Մաշան և արջը» մուլտֆիլմը YouTube-ի ալիքում դիտելիս կարելի է նկատել, որ յուրաքանչյուր մասի դիտումների նվազագույն քանակը մի քանի միլիոն է։ Ամենաբարձր ցուցանիշն ունի «Մաշան և շիլան» մասը, որը մեկ միլիարդ մարդ է դիտել։

Վերջին ժամանակներում այս ֆիլմի մասին թեժ քննարկումներ են ընթանում` «Բարի՞ք է, թե՞ բարիք չէ»։ Ոմանց համար սա բարի մուլտֆիլմ է և, նրանք այստեղ որևէ բացասական բան չեն տեսնում։

«Չէ՞ որ Մաշան մուլտֆիլմի վերջում փոխվում է, նրան նույնիսկ քաղաքից գյուղ են տանում լավ պահվածքի համար», — Sputnik Արմենիա թղթակցի հետ զրույցում նշում է երկու տարեկան երեխայի մայր Մարիաննա Մկրտչյանը։

Լուսինե Ադամյանը, որը վեց ամսական դուստր ունի, երազում է, որ իր երեխան երբեք նման մուլտֆիլմեր չդիտի։

«Ես ուզում եմ, որ իմ երեխան մեծանա ճապոնական մուլտֆիլմեր դիտելով, քանի որ դրանցում բարու և չարի բաժանում չկա», — ասում է Լուսինեն։

© d'n'cՃապոնական «Իմ հարևան Տոտորոն» մուլտֆիլմը
Японский мультфильм Мой сосед Тоторо - Sputnik Արմենիա
Ճապոնական «Իմ հարևան Տոտորոն» մուլտֆիլմը

Նման տարբեր կարծիքները թույլ չեն տալիս հասկանալ, թե ինչպիսին է ընդհանուր պատկերը։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում երեխաների կյանքում մուլտֆիլմերի դերի մասին խոսեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Գաղտնիք չէ, որ մանուկ հասակում երեխաներն իրենց նմանեցնում են սիրած մուլտֆիլմերի հերոսներին և փորձում են նրանց նմանակել։ Հոգեբանի կարծիքով` «Մաշան և արջը» մուլտֆիլմի դեպքում Մաշան բացասական կերպար է համարվում։

«Եթե մենք հետևենք Մաշայի վարքագծին ողջ մուլտֆիլմի ընթացքում, ապա կտեսնենք, որ այն այնքան էլ դրական չէ։ Երեխան, Մաշային նմանվելով, կդառնա եսասեր, անպատասխանատու և այլն», — կարծում է հոգեբանը։

Մադաթյանը նաև նշում է, որ երեխաների վրա նույն կերպ է ազդում ինչպես տեսողական կերպարը, այնպես էլ լսողական, երբ ծնողները երեխաներին հեքիաթ են կարդում։ Նա չի տեսնում որևէ տարբերություն ցուցադրվող ու պատմվող հեքիաթների միջև։

««Մաշան և արջը» մուլտֆիլմի պես կարգելեի նաև Անդերսենի հեքիաթներն ու Թումանյանի «Կռնատ աղջիկը», ինչպես նաև մի շարք այլ հեքիաթներ, որոնք բացասաբար են ազդում երեխայի վրա», — ասում է հոգեբանն ու ավելացնում, որ բազմաթիվ հեքիաթներ ու մուլտֆիլմեր կան, որոնք իրենց էությամբ բացասական են։

Նա նույն կարգին է դասում նաև «Մոխրոտիկը», «Գեղեցկուհին ու հրեշը», որոնք ճակատագրական դեր կարող են ունենալ որոշ երեխաների կյանքում։ Երեխան նման հերոսների է փնտրելու իրական կյանքում, նաև իր համար ստեղծելու է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ներկայացված են մուլտֆիլմում ու նրա վրա մեծ ազդեցություն են թողել։

Հոգեբանը խորհուրդ է տալիս հորինել սեփական հեքիաթները, իսկ եթե ժամանակը չի բավականացնում ու բացակայում է երևակայությունը, ընտրել միայն բարի ու դրական մուլտֆիլմեր։

 

 

 

Լրահոս
0