00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաք է, բայց ձմեռը չի վերջանում

© Sputnik / Asatur Yesayants Зима в Армении
Зима в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փրկարարները ձյան միջից դուրս են բերել 109 տրանսպորտային միջոց և շուրջ 300 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի- Sputnik. Հայաստանի ողջ տարածքում փետրվարի 12-ից սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

Ըստ օդերևութաբանի` փետրվարի 13-14-ին հովտային շրջաններում կլինի մինչև 10, Սյունիքի հովիտներում` մինչև 15, իսկ լեռնային շրջաններում` մինչև 5 աստիճան տաքություն։

Պետրոսյանը միաժամանակ հայտնեց, որ փետրվարի 8-ին տեղացած ձյունը վերջինը չէ այս ձմեռվա ընթացքում։

«Ձմեռը շարունակվում է, և եթե Արարատյան դաշտում արդեն փետրվարի երրորդ տասնօրյակում առավել շատ է զգացվում գարնան շունչը, ապա նույնը չի կարելի ասել լեռնային շրջանների համար, այնտեղ դեռ ողջ մարտ ամիսը տեղումները հիմնականում ձյան տեսքով են»,- նշեց նա։

Ըստ կանխատեսման` այսօր մինչև երեկո տեղումները հանրապետությունում կշարունակվեն, հետո սպասվում է տեղումների դադար, առաջիկա հինգ օրերին կլինի առանց տեղումների եղանակ։ Գիշերը լեռնային շրջաններում սպասվում է 8-13, ցերեկը` 0-5 աստիճան ցուրտ, հովտային շրջաններում, այդ թվում` մայրաքաղաքում գիշերը կլինի 1-4 աստիճան ցուրտ, վաղը ցերեկը` 1-4 աստիճան տաքություն։

Փետրվարի 10-11-ին, ամպամածության բացակայությամբ պայմանավորված, ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով, ու արդյունքում լեռնային շրջաններում նվազագույն ջերմաստիճանը կդիտվի գիշերը մինչև 15 աստիճան ցուրտ, ցերեկը` 3 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն, հովտային շրջաններում` գիշերը կլինի մինչև 6 աստիճան ցուրտ, ցերեկը` նույնքան տաքություն։

Տեղումների հետևանքով Հայաստանում փակ ճանապարհներ կան, Sputnik ռադիոկայանին հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։ Մասնավորապես, փակ են Սոթք-Քարվաճառ ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը։

Կան նաև բավականին շատ դժվարանցանելի ճանապարհներ Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, մասնավորապես դժվարանցանելի են Վայք-Սիսիան, Սիսիան-Գորիս, Ապարան —Սպիտակ, Ալագյազ —Արթիկ, Ալավերդի- Վանաձոր, Սևան-Մարտունի ճանապարհները, Դիլիջանի ոլորանները, միջհամայնքային ճանապարհները։

Այսօր եղել են մեքենաների արգելափակման դեպքեր, փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել 109 տրանսպորտային միջոց և շուրջ 300 քաղաքացու։ Լուրջ պատահարներ ճանապարհներին չեն եղել։

Եվ քանի որ բարձրադիր հատվածներում գրեթե ամենուրեք այսօր երեկոյան ժամերին կդիտվի մերկասառույց, Խանգելդյանը կոչ արեց վարորդներին` զգոն լինել ուշ ժամերին երթևեկելիս։

Նա հայտնեց, որ բոլոր ռազմավարական ուղղություններով մաքրման աշխատանքներ են իրականացվում, և ձյան ավարտից հետո ճանապարհներին խնդիրներ չեն լինի։ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար։

 

 

Լրահոս
0