ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի- Sputnik. Ընձառյուծը մտել է Հնդկաստանի հարավում գտնվող Կարնատաքա նահանգի դպրոցներից մեկը և վիրավորել հինգ հոգու, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IANS գործակալությանը։ Վիրավորներից մեկին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Կենդանին դպրոց է մտել այն ժամանակ, երբ աշակերտներ չեն եղել։
«Մենք կողպեքով փակել էինք այն սենյակը, որտեղ թաքնվել էր ընձառյուծը և հանգստացնող դեղ էինք ներարկել, իսկ հետո վանդակի մեջ տեղափոխել Բաներգհատայի կենդանաբանական այգի»,- գործակալությանն է ասել նահանգի անտառապահպանության ղեկավար Ռավի Ռալֆը։
Նրա խոսքով` ընձառյուծը կիրակի երեկոյան մտել է անտառի մոտ գտնվող դպրոցի շենք` ցատկելով պատի վրայով։
Ինչպես նշել է Ռալֆը, ընձառյուծները սնունդ գտնելու համար հաճախ են մտնում բնակավայրեր և սովորաբար աննկատ են մնում իրենց գույնզգույն մորթու պատճառով։