Փետրվարի 7-ին Հայկական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանի տոնը: Երևանի փողոցներում շատերն անճանաչելի էին դարձել: Ամբողջ քաղաքը լի էր տարբեր դիմակներով, այդ թվում՝ կենդանիների դիմակներով ու հայկական տարազներով մարդկանցով:
Իսկ նախկինում մարդիկ անգամ մրով ու ալյուրով էին պատում դեմքերը, աղջիկները տղաների, իսկ տղաները՝ աղջիկների հագուստներ են կրել անճանաչելի դառնալու համար: Սա Բուն Բարեկենդանի տոնի մի մասն է կազմում:
Սովորաբար բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի ու Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր ու անուշեղեններ: Մեծ Պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան:

1/20
© Sputnik / Asatur Yesayants
Փետրվարի 7-ին Հայկական եկեղեցին նշել է Բուն Բարեկենդանի տոնը

2/20
© Sputnik / Asatur Yesayants
Պատարագ Սուրբ Սարգսի Եկեղեցում

3/20
© Sputnik / Asatur Yesayants
Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները երթ էին կազմակերպել Երևանի փողոցներով

4/20
© Sputnik / Asatur Yesayants
Երթի մասնակիցները հայկական հեքիաթների հերոսներին մարմնավորող տիկնիկներով

5/20
© Sputnik / Asatur Yesayants
Երթի մասնակիցների մեծ մասը դիմակներով էին

6/20
© Sputnik / Asatur Yesayants
Ազատության հրապարակում բեմադրվել է «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» ինտերակտիվ ներկայացումը

7/20
© Sputnik / Asatur Yesayants
Երթի մասնակիցները հայկական տարազներ էին կրում

8/20
© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքում տիրող տոնական մթնոլորտը գրավել էր նաև բնակիչների ուշադրությունը, ովքեր տոնախմբությանը հետևում էին սեփական պատշգամբներից

9/20
© Sputnik / Асатур Есаянц
Դիմակով աղջիկը

10/20
© Sputnik / Asatur Yesayants
Երեխաները դիմակներով ողջունում են լուսանկարչին

11/20
© Sputnik / Asatur Yesayants
Բարեկենդան

12/20
© Sputnik / Асатур Есаянц
Երևանի փողոցներում հնչում էր հայկական դհոլը

13/20
© Sputnik / Asatur Yesayants
Երթի մասնակիցները տարբեր դիմակներով ու կոստյումներով

14/20
© Sputnik / Asatur Yesayants
Բարեկենդանը

15/20
© Sputnik / Asatur Yesayants
Բուն Բարեկենդանի ուտեստը՝ Բխբխիկը

16/20
© Sputnik / Асатур Есаянц
Շնիկը նույնպես մասնակցում էր տոնախմբությանը

17/20
© Sputnik / Asatur Yesayants
Տոնը տոն չէ առանց հայկական ավանդական պարերի

18/20
© Sputnik / Asatur Yesayants
Միջոցառման ընթացքում ներկաները ազգային խաղերին ծանոթանալու և դրանք վերհիշելու հնարավորություն են ունեցել

19/20
© Sputnik / Asatur Yesayants
Սովորաբար բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի ու Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր ու անուշեղեններ: Մեծ Պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան

20/20
© Sputnik / Асатур Есаянц
Հայուհին