00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհիներն արևմտյան նկարիչների կտավներում

© Barev TodayКартина «Армянка в Каире»
Картина «Армянка в Каире» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գաղտնիք չէ, որ հայ կնոջ կերպարը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել հայ նկարիչների համար, բայց քչերին է հայտնի, որ նրանց գեղեցկությունն իրենց աշխատանքներում են հավերժացրել նաև եվրոպացի ու ամերիկացի գեղանկարիչներից շատերը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հատկանշական է, որ հայկական թեմատիկայով աշխատանքների մեծ մասը ստեղծվել է օրիենտալիզմի (արևելասիրության) ժանրում, գրում է panarmenian.net-ը:

Օրիենտալիզմն արվեստի ուղղություն է, որը տարածված է 18-20-րդ դարերի եվրոպական, ինչպես նաև ամերիկյան նկարիչների գործերում: Այդ ժանրը հաղորդել է Արևելքի շունչը, արևելյան մշակույթն ու մթնոլորտը և, վերջապես, արևելյան մարդու գեղեցկությունը:

Օրիենտալիզմի գլխավոր աշխարհագրական օբյեկտը համարվել է Օսմանյան կայսրությունը: Ու թեև օրիենտալիզմի հիմքում ընկած են մահմեդական մշակույթն ու կենցաղը, այդ ժանրի նկարիչները չեն անտեսել նաև հայերին:

Առաջին գեղանկարիչը, որն իր նկարներում պատկերել է օսմանների կենցաղը, եղել է ֆլամանդական ծագում ունեցող ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Վանմուրը: 1699թ.-ին նա նշանակվել է Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի դեսպան, կարողացել է շատ աշխատանքներ ստեղծել օրիենտալիզմի ժանրում և շոշափել նաև հայկական թեմատիկան՝ ստեղծելով չորս նկար:

«Հայկական հարսանիք» նկարի թեման թեև ամբողջությամբ չի բացահայտում հայկական մշակույթի առանձնահատկությունները, սակայն թույլ է տալիս եվրոպացի դիտողին մոտավոր պատկերացում կազմել հայերի հարսանեկան ավանդույթների մասին:

Նկարը պահվում է Ամստերդամի պետական թանգարանում:

© Barev Today«Հայկական հարսանիք»
Картина «Армянская свадьба» 1727- 1730гг. - Sputnik Արմենիա
«Հայկական հարսանիք»

Վանմուրի երեք նկարն էլ ստեղծվել է նույն ժամանակահատվածում: «Հայերը խաղաթուղթ են խաղում» անվանումով նկարում նկարիչն արտացոլել է վերնախավի կենցաղը: Այդ աշխատանքում դիմագծերը զուսպ են, փոխարենը մանրակրկիտ պատկերված են հայերի հագուստն ու զարդերը:

«Զրույց» կտավում նկարիչը կարծես թե համադրում է օսմանյան ինտերիերը և տղամարդկանց ու կանանց հայկական տարազը:

Նույն պատկերն ենք տեսնում «Ասեղնագործող հայ կանայք» աշխատանքում, որտեղ հայուհիները պատկերված են օսմանյան ինտերիերի ֆոնին:

© Barev Today«Ասեղնագործող հայ կանայք»
Картина «Вышивающие армянские женщины» - Sputnik Արմենիա
«Ասեղնագործող հայ կանայք»

Հաջորդ օրիենտալիստը, որն իր աշխատանքներում արտացոլել է հայկական թեմատիկան, անգլիացի Ջոն Ֆրեդերիկ Լյուիսն է: Նրա «Հայուհին Կահիրեում» կտավում արտացոլվել են հայ կնոջ կերպարի առանձնահատկությունները: Հատկապես առանձնանում են բազմոցին պառկած կնոջ նուրբ դիմագծերը և հագուստի դետալները: Նկարը պահվում է Քաթարի Օրիենտալիստական թանգարանում:

Հայկական թեմատիկայով մի շարք նկարներ ունի նաև ամերիկացի նկարիչ Ջոն Հենրի Վան Լենեպը: Նա իր աշխատանքներում (1815-1889) պատկերել է հայ կանանց: Նա այդ թեմոյվ մի ամբողջ շարք ունի՝ «Հայ հարսնացուն», «Հայուհին տանը», «Հայ գեղջկուհին», «Հայ տիկինը տանը», «Հայ և թուրք կանայք արտասահմանում»:

Օրիենտալիզմի ամերիկյան ականավոր ներկայացուցիչ Ֆրեդերիկ Արթուր Բրիջմանի «Հայուհին» նկարը հայկական թեմատիկան շոշափող ամենահաջող աշխատանքն է: Նա մի քիչ հեռանում է օրիենտալիզմի ուղղությունից՝ ներկայացնելով սքանչելի աղջկան բարձրագույն գեղարվեստական արտահայտմամբ:

Իրենց աշխատանքներում հայուհիների են պատկերել նաև նրանք, ովքեր օրիենտալիզմի հետնորդներ չեն եղել: Ամերիկյան դիմանկարիչ Ռալֆ Կլարկսոնը պատկերել է հայ երգչուհի Նվարդ Ձերոն Կոշկարյանին՝ աշխատանքն անվանելով «Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը»: Նկարն այժմ պահվում է Չիկագոյի թանգարանում:

Հայ կնոջ գեղեցկությունը պատկերող ևս մի կտավ է ստեղծել ֆրանսիացի դիմանկարիչ Շառլ Լանդելը՝ այն անվանելով «Հայուհին»:

© Barev Today«Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը»
Картина «Нвард Дзерон – дочь Армении» - Sputnik Արմենիա
«Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը»

 

Լրահոս
0