00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փավստոս Բուզանդը լքում է Երևանը

© Sputnik / Arax SargsyanСтарые дома на улице Бюзанда
Старые дома на улице Бюзанда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական քաշքշուկներ և փրկված տներ: Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է Նաիրա Ավետյանի հետ, որն ապրում է Երևանի կենտրոնում ավերման վտանգի տակ հայտնված տներից մեկում: Բուզանդի փողոցում այդ ճարտարապետական շինության փոխարեն իշխանությունները խոստանում են այգի ստեղծել:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հյուսիսային պողոտայի անհոգի բարձրահարկերն ընդլայնվում են՝ կլանելով ճարտարապետական հուշարձանները, բազմադարյա պատմություն ունեցող տները: Նման վիճելի և «միայն քանդման ենթակա» տներից է Փավստոս Բուզանի 38 հասցեում գտնվող տունը:

15 ոսկեդրամով ձեռք բերված տունը

«Պապիկս գնել է այդ 300 քմ հողատարածքը 1888թ.-ին 15 ոսկեդրամով: Մեր ընտանիքի անդամները եղել են բուրժուազիայի ներկայացուցիչներ՝ տատիկս Աֆրիկյանների տոհիմից է, իսկ պապիկս՝ Տեր-Աբրահամյան քահանաների հետնորդը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմում է №38 տան բնակիչ Նաիրան:

Տունը երկհարկանի էր: Առաջին հարկում ապրում էին ծառաները, իսկ Աֆրիկյան-Տեր-Աբրահամյանների ընտանիքը գտնվում էր երկրորդ հարկում:

Բարձր առաստաղներ, խոհանոց, լոգասենյակ… Ծառայողական սենյակներին կից հաց էին թխում, ձիերին կերակրում, ուտելիք պատրաստում տերերի համար:

Քարերով կառուցված դալանով կամ կամարով դուրս ես գալիս բակ, որտեղ կողք կողքի կանգնած են կիսաքանդ, ժամանակի ընթացքում հնացած պատերը: Դրանք արիստոկրատի կամ բուրժուայի տուն չեն հիշեցնում, թեև այստեղ ժամանակին ապրել ու արարել է Նաիրայի հարուստ ընտանիքը:

Կիսադատարկ բակ և հին, փակ դռներ, որոնք տարբեր սենյակներ են տանում: Դասական կառուցվածքի քարե աստիճանների մոտ գտնվող ասֆալտապատ տարածքը մամռակալել է: Փոքրիկ կոճղը վկայում է, որ այստեղ ժամանակին ծառեր են եղել:

Փորաքանդակներով զարդարված պատշգամբներ, աղյուսով և տուֆով շարված պատեր: Երկրորդ հարկը կիսաքանդ է: 1990-ական թթ.-ի սկզբին՝ երկրի համար ծանր տարիներին, հյուրասենյակի հատակը որպես վառելիք է ծառայել:

«Մենք վառել ենք հատակը, կահույքը, որպեսզի տաքանանք: Շատ ծանր ժամանակ էր, ոչ թե ապրում էինք, այլ՝ գոյատևում»,- հիշում է տանտիկինը:

Հյուրասենյակի գեղեցիկ, հին կահույքից մնացել են ծակ առաստաղը, կիսաքանդ հատակը, աղբակույտերն ու միայնակ լամպը: Այսօր 19-րդ դարի ճարտարապետական հուշարձանի հյուրերն են շեկ կատուն ու սեզոնային տեղումները, չէ՞ որ տան տանիքի մի մասը քանդել է քամին:

«Հիշում եմ, թե ինչպես ենք այստեղ ապրել, մեծացել… Բակում ամռանը պատսպարվում էինք տապից. բակն ամբողջովին պատված էր խաղողի որթերով»,- հիշում է Նաիրան:

© Sputnik / Arax Sargsyan19-րդ դարի ճարտարապետական հուշարձանի այսօրվա հյուրը շեկ կատուն է
Старые дома на улице Бюзанда - Sputnik Արմենիա
19-րդ դարի ճարտարապետական հուշարձանի այսօրվա հյուրը շեկ կատուն է

Ոչնչացման գործընթացը սկսվել է ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից

Բուզանդի փողոցի տները քանդելու մասին հայտարարվել է դեռ 1968թ.-ին: Ու այդ ժամանակից ի վեր մարդիկ ապրում են սպասման մեջ: Այդ որոշմամբ մեկնարկել է Երևանի ամենակոլորիտային փողոցներից մեկի ոչնչացման գործընթացը, որը կառուցվել է 19-րդ դարի 30-ական թթ.-ին:

Երկու դարում փողոցը վերանվանվել է մի քանի անգամ: Սկզբում կրում էր հետևազորի գեներալ Վասիլի Բեյբութովի անունը, 20-րդ դարի սկզբին վերանվանվեց Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Վրացյանի անունով, հետո՝ ռուս քաղաքական գործիչ Յակով Սվերդլովի անունով, և միայն անկախության հաստատումից հետո մինչ օրս փողոցը կրում է հայ պատմիչ Փավստոս Բուզանդի անունը:

Տները քանդելու և բարձրահարկ շենքեր կառուցելու ակտիվ գործունեության նոր ալիքը սկսվել է 1990-ականների վերջին: Նաիրան Բուզանդի փողոցի շատ բնակիչների նման մինչև վերջ պայքարել է իր արդեն կիսաքանդ տան համար և այդտեղ մնացել մինչև վերջ: Վերջին կաթիլը դարձել է կոյուղու գործունեության դադարեցումը:

«Ամեն ինչ սառել էր, խողովակները պայթել էին ցրտից, քանի որ անհնար էր նույնիսկ տաքացնել տունը: Այդ ժամանակ ամուսինս որոշեց, որ պետք է տեղափոխվենք: Մենք կարող էինք ինչ-որ բան փոխել, բայց ինչու՞… Միևնույն է տունը քանդելու էին»,- պատմում է Նաիրան:

Մինչև հիմա Բուզանդի փողոցի բնակիչները դատական վեճերի մեջ են անօթևան չմնալու համար: Նաիրայի ընտանիքն 9 տարի շարունակ պայքարում է իր իրավունքների համար, և հիմա նրանց գործը գտնվում է դատարանում: Երեք տարի է՝ վարձով են ապրում և սպասում են իրենց գործով որոշմանը:

Հետ նայելով մենք տեսնում ենք անցյալը, որը մեզ առաջ շարժվելու ուժ է տալիս և իմացություն, որ մեր հետևում երկար պատմություն կա: Մենք ողջ ենք, քանի դեռ հիշում են մեզ, քանի դեռ տուֆակերտ պատերը հիշողություն են պահպանում մեր մասին՝ մարդկային ջերմությունը փոխանցելով գալիք սերունդներին: Մենք ողջ ենք, քանի դեռ հիշում ենք պատմությունը, իսկ պատմությունը պահպանում է մեր մասին հիշողությունը:

© Sputnik / Arax SargsyanԲուզանդի փողոցի տներից մեկը
Старые дома на улице Бюзанда - Sputnik Արմենիա
Բուզանդի փողոցի տներից մեկը

 

Լրահոս
0