ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի ՏԿԱԻՆ-ում փետրվարի 7-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում` ստորգետնյա անցումի մոտակայքում գտնվող հարակից ժայռապատնեշից քարերը պոկվել, թափվել են ավտոճանապարհին և խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ թափված քարերը ժայռապատնեշից չեն:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացրել են ընկած քարերը: