00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղամարդկանց ճաղատացման «մեղավորները»

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցЛысые мужчины
Лысые мужчины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի և Ճապոնիայի գիտնականները պարզել են, թե որն է տղամարդկանց և երբեմն էլ կանանց ճաղատացման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի- Sputnik. Միջին տարիքի և տարեց տղամարդկանց, ինչպես նաև որոշ կանանց ճաղատացման պատճառն այն է, որ մեր գլխի վրա մազ «արտադրող» ցողունային բջիջներն աստիճանաբար վերածվում են մաշկի բջիջների, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Science ամսագրում տպագրված հոդվածին:

«Մենք բոլորս լավ գիտենք, որ մեր մարմնի ծերացմանը զուգընթաց մազերն աստիճանաբար նոսրանում են: Սակայն մենք պատկերացում չունեինք, թե այդ գործընթացն ինչպես է տեղի ունենում մոլեկուլյար և բջջային մակարդակով»,- ասել է Չեն Մի Չոնը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից:
Կոլորադո նահանգի Բոուլդերի համալսարանի գիտնական Ի Ժույն ու նրա գործընկերները բացահայտել են տղամարդկանց ճաղատացման պատճառը և, փորձեր անելով մկների մաշկի մազարմատների բջիջների հետ, գտել են այն մեխանիզմը, որը բացատրում է տարեց հասակում մազերի նոսրացման պատճառը:

Ինչպես բացատրում են գիտնականները, բոլոր կաթնասունների մազարմատներն իրենց մեջ պարունակում են հատուկ ցողունային բջիջներ, որոնք նոր մազերի աճի «պատասխանատուներն» են և որոնք կարողանում են անցում կատարել մի ռեժիմից մյուսը՝ հանգստի փուլ, երբ մազերը հասել են «անհրաժեշտ» երկարության, և աճի փուլ, երբ օրգանիզմը պետք է մորթու նոր շերտ կամ մազածածկույթ աճեցնի:

Գիտնականները փորձել են ստիպել բջիջներին արագացնել մի ռեժիմից մյուսն անցնելու ռեժիմները՝ հեռացնելով և միացնելով տարբեր գեներ: Այդ գիտափորձերի ընթացքում նրանք նկատել են, որ նման փոխարկիչ է Foxc1 գենը, որն ակտիվ է մազերի աճի ժամանակ և լիովին միանում է հանգստի փուլի ժամանակ՝ մակերեսին հատուկ էպիգենետիկ նշաններ հայտնվելու շնորհիվ:

Գենետիկները ստուգել են, թե ինչ տեղի կունենա, եթե արգելափակեն այդ գենի աշխատանքը՝ վնասելով այն կամ չեզոքացնելով այն: Դա հանգեցրել է անսովոր արդյունքների. ի սկզբանե գիտնականները ենթադրել են, որ ցողունային բջիջները մազարմատներում կմահանան ապոպտոզի միացման հետևանքով, որը բջիջի ինքնասպանության գետենտիկ ծրագիր է, բայց դա տեղի չի ունեցել:

Դրա փոխարեն բջիջները որոշել են փոխակերպվել և վերածվել են մաշկի սովորական բջիջների՝ մազարմատին զրկելով նոր մազ արտադրելու հնարավորությունից: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Foxc1 անջատումը խափանումներ է առաջացրել գենի և COL17A1 ապիտակուցի աշխատանքում, որոնք ցողունային բջիջները միացնում են մազարմատի պատին, ինչը ստիպել է նրանց փոխել «զբաղվածության ոլորտը» այն բանից հետո, երբ COL17A1-ը դադարել է պահել նրանց:

Ինչպես կարծում են հոդվածի հեղինակները, այդ գործընթացի պատճառով է, որ մարդիկ աստիճանաբար կորցնում են մազերը և շատ տղամարդիկ ճաղատանում են միջին տարիքում, երբ նրանց ցողունային բջիջների ռեգեներատիվ հատկությունները սկսում են նվազել: Համապատասխանաբար, COL17A1 աշխատանքին աջակցելը կարող է օգնել, որ ճաղատացումը դադարի և տարեցներն էլ խիտ մազածածկույթ ունենան:

Լրահոս
0