Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինվորականները գործարկել են «Օրլան-10» և «Զաստավա» անօդաչու սարքերը:
«Օրլանը» 5 կմ վեր է սլանում, կարող է անցնել 120 կմ տարածք և օդի մեջ մնալ շուրջ 10 ժամ։
Անօդաչու թռչող սարքերի վաշտի հրամանատարի պաշտոնակատար Իգոր Օխոտինը նշեց, որ ինքնաթիռի գործողության առավելագույն շառավիղը 120 կմ է։
«Անօդաչուն նախատեսված է տեղորոշման և ավտոմատ հեռախոսների արգելափակման համար, որպեսզի ոչ ոք չկարողանա զանգահարել տվյալ շրջանում»,- ասաց Իգորը։
Նրա խոսքով` անօդաչու թռչող սարքի վերջին շեմը 2,5 կմ բարձրությունն է։ Երկաթե հետախույզը զինված է ամենատես աչքով. ունի գիշերային տեսանելիության սարք, ուստի ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը նրա աչքից ոչինչ չի վրիպի։

1/15
© Sputnik / Asatur Yesayants
«Օրլանը» 5 կմ վեր է սլանում, կարող է անցնել 120 կմ տարածք և օդի մեջ մնալ շուրջ 10 ժամ։ Ինքնաթիռի գործողության առավելագույն շառավիղը 120 կմ է։

2/15
© Sputnik / Asatur Yesayants
«Ուրալը»

3/15
© Sputnik / Asatur Yesayants
«Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում

4/15
© Sputnik / Asatur Yesayants
«Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում

5/15
© Sputnik / Asatur Yesayants
Զինվորականները դուրս են բերում անօդաչու սարքերի մասերը, որպեսզի ձեռքով հավաքեն ու գործարկեն

6/15
© Sputnik / Asatur Yesayants
Մեքենաներից հանված արկղերի բովանդակությունն աստիճանաբար վերածվում է գործարկման սարքի, որը մի երկար ռելս է դառնում։ Զինվորները հնարավորին չափ արագ սարքն ամրացնում են սառած հողի մեջ։

7/15
© Sputnik / Asatur Yesayants
Նախ հայտնվում է կմախքը, հետո երևում են պոչն ու թևերը։

8/15
© Sputnik / Asatur Yesayants
«Օրլան 10» անունով երկաթե թռչունն արդեն երկնքում է

9/15
© Sputnik / Asatur Yesayants
«Օրլան 10»-ը վայէջք է կատարում

10/15
© Sputnik / Asatur Yesayants
Նախատեսված է տեղորոշման և ավտոմատ հեռախոսների արգելափակման համար

11/15
© Sputnik / Asatur Yesayants
Գործարկման է պատրաստվում «Զաստավան»

12/15
© Sputnik / Asatur Yesayants
Զինվորականները ռետինե ճոպանները ձգում են մեծ պարսատիկի նման, միայն քարի փոխարեն «Զաստավան» է, իսկ երկու մատի փոխարեն` հենց մարդը։

13/15
© Sputnik / Asatur Yesayants
«Զաստավան» սլանում է երկինք

14/15
© Sputnik / Asatur Yesayants
«Զաստավա» համալիրի գործողության շառավիղը 12 կմ է։ Կարող է տեսանկարահանել և լուսանկարել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ռեժիմներով և կարող է աշխատել 40-50 րոպե:

15/15
© Sputnik / Asatur Yesayants
«Զաստավան» հարմար սարք է, որովհետև վայրէջքից հետո կարելի է փոխել մարտկոցները և կրկին գործարկել: