ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ոչ մեծ ինքնաթիռներն օդում բախվելուց հետո ընկել են Խաղաղ օվկիանոս, ողջ մնացածների մասին տեղեկություն չկա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասսոշիէյթեդ Պրեսս գործակալությանը:
ԱՄՆ-ի ափամերձ պաշտպանության ծառայության տվյալով՝ բախումը տեղի է ունեցել 15:30-ին (Երևանի ժամանակով՝ 03.30):
FOX Los Angeles հեռուստաընկերությունը հայտնում է, որ ինքնաթիռներում եղել է երկու տղամարդ և մեկ կին:
Դեպքի վայրում անցկացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, աշխատում են ջրասուզակներն ու հրշեջները: Լոս Անջելեսի նավահանգիստ տանող ճանապարհը փակ է տրանսպորտային միջոցների համար:
Դեպքի կապակցությամբ հետաքննությունն է անցկացվում, բախման պատճառները դեռ հայտնի չեն: