00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում հայերեն կդասավանդեն

© Sputnik / Asatur YesayantsШкола
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աստանայի, Մոսկվայի, Երևանի և Քիշնևի փորձագետները քննարկել են կրթության ոլորտի համագործակցության հարցերը և անդրադարձել ԱՊՀ երկրներում կրթական համակարգի որակի բարելավման նախագծերին

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանի տարածքում հայկական դպրոցներ բացելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում, այդ մասին հայտարարվեց Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոն կազմակերպված «Կրթության տարի ԱՊՀ-ում. հնարավորություններ երիտասարդ սերնդի համար» տեսակապի ժամանակ:

Ինչպես պարզաբանեց Հայաստանի կրթության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը, դպրոցներ կբացվեն հայաբնակ քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում և Կրասնոդարում:

«Այժմ մենք ռուսական կողմի հետ քննարկում ենք համագործակցության ձևաչափը. Կա՛մ պետք է դպրոցներ և դասսրաններ բացել, կա՛մ հայոց լեզվով մի քանի առարկաներ ներմուծել հանրակրթական դպրոցներում: Պետք է հասկանալ, թե ինչպես կգործի փորձնական ծրագիրը՝ հետագա համագործակցությունը պատկերացնելու համար»,- ասաց Սահակյանը Sputnik Արմենիային:

Նա նաև նշեց, որ ռուսաց լեզվի տեսանկյունից Հայաստանում իրավիճակը դրական է, չէ՞ որ այստեղ դպրոցներից բացի, որտեղ ռուսաց լեզու են դասավանդում, գործում են նաև ռուսալեզու բուհեր, օրինակ` Ռուս-hայկական (Սլավոնական) համալսարանը, Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը:

«Մեզ մոտ մեծ փորձ է կուտակվել և ուրախությամբ ուզում ենք այն փոխանցել մեր գործընկերներին»,- ավելացրեց Սահակյանը՝ նշելով, որ Հայաստանում բարձրագույն կրթություն է ստանում ավելի քան 5 000 արտասահմանյան ուսանող՝ Ռուսաստանից, Մերձավոր Արևելքից, Իրանից, Հնդկաստանից:

Տեսակապի շրջանակում քննարկվեց նաև պետությունների համագործակցության ուժեղացման, կրթության ոլորտում համատեղ նախագծերի իրագործման, կրթության միասնական չափանիշների մշակման կարևորությունը, չէ՞ որ 2016թ.-ը ԱՊՀ երկրներում կրթության տարի է հայտարարվել:

Ինչպես նշեց ՌԴ կրթության և գիտության նախարարության միջազգային բաժնի տնօրեն Նիկոլայ Տայվոնենը, 2011-2015 թվականներին Ռուսաստանը շուրջ 2,9 մլրդ ռուբլի է տրամադրել ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի զարգացման համար, իսկ 2016-2017թթ. նախատեսվել է երեք անգամ ավելի շատ գումար հատկացնել:

«Մենք ռուսալեզու դպրոցներ, ինստիտուտներ բացելու ուղղությամբ աշխատում ենք մի շարք երկրների հետ: Երկու տարի առաջ ՌԴ կառավարությունը քվոտան ավելացրել է արտասահմանյան այն քաղաքացիների համար, որոնք սովորում են երկրի տարածքում՝ 10 000-ից հասցնելով 15 000-ի»,- տեսակապի ժամանակ ասաց Տայվոնենը:

Փորձագետները նշեցին, որ կրթությունն այսօր դիտարկվում է ապագայի համար ներդրումներ կատարելու տեսանկյունից: Շեշտը դրվում է մասնագետների նախապատրաստման և ուսուցման վրա, որոնք, իրենց հերթին, կապահովեն երկրի ապագան: Միաժամանակ կրթության ոլորտում կարևոր է ինչպես միջազգային, այնպես ազգային փորձի համակցումը:

Բանավեճի արդյունքում Աստանայի, Երևանի, Մոսկվայի, Քիշնևի կողմերին առաջարկվեց այսօրինակ քննարկումները շարունակական դարձնել:

 

Լրահոս
0