00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց օդաչուի, բայց տեսանյութով և լուսանկարով

© Sputnik / Asatur YesayantsРоссийский военный полигон "КАМХУД" в Армении
Российский военный полигон КАМХУД в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ մի ցամաքային հետախուզություն չի կարող փոխարինել անօդաչու թռչող սարքերին, կարծում են փորձագետները

Դավիթ Գալստյան, Sputnik.

Բարձրլեռնային Շիրակի մարզում, միակ ձնապատ ճանապարհով անցնում են ԿԱՄԱԶ ռազմական մեքենաները, հեռվում լսվում են կրակոցների և պայթյունների ձայները։

Sputnik Արմենիա պորտալը ներկա է գտնվել ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողների ամենօրյա մարզումներից մեկին։

Ձնապատ դաշտի մեջ միայնակ կանգնած է բեռնատարը, որից դուրս է գալիս ռուս զինվորականը, և մեռելային լռությունը խախտում է հրահանգը` «Անձնակազմ, մեքենայի մո՛տ, շարվե՛լ։ Անցնե՛լ նորմատիվի կատարմանը»։ Բեռնատարի փակ թափքից դուրս է գալիս մարտական անձնակազմը` ամբողջական հանդերձավորմամբ։ Ասես նույն դեմքերը լինեն, միայն ուսադիրներն են տարբեր։

Լայնաթափ «Օրլանը»

Մեքենաներից հանված արկղերի բովանդակությունն աստիճանաբար վերածվում է գործարկման սարքի, որը մի երկար ռելս է դառնում։ Զինվորները հնարավորին չափ արագ սարքն ամրացնում են սառած հողի մեջ։

Սկզբից հայտնվում է կմախքը, հետո երևում են պոչն ու թևերը։ Շուտով «Օրլան 10» անունով երկաթե թռչունը պատրաստ է գործարկման։ Մնացել է լիցքավորել բենզինով, ընդ որում «95-րդ»` խառնած յուղի հետ (շարժիչը «յուղելու» համար)։

Անօդաչու թռչող սարքի օպերատոր Մաքսիմը սարքը կառավարել է սովորել Կոլոմնայում 3 ամսվա ընթացքում։ Նա զինակիցների հետ 15 րոպեի ընթացքում գործարկում է սարքը։ Սակայն Կոլոմնայում և այստեղ պայմանները տարբեր են։

«Այնտեղ կլիման ավելի թեթև է։ Այստեղ բարձր է, պետք է հետևել, որ ինքնաթիռը չընկնի, չկործանվի»,- ասում է Մաքսիմը, ում դեմքը գրեթե ամբողջությամբ փակ է։

Նա չի ասում, թե ինչ է «տեսնում» անօդաչու թռչող սարքը. գաղտնիք է։

© Sputnik / Asatur YesayantsՌուսական զորավարժարանում
Российский военный полигон КАМХУД в Армении - Sputnik Արմենիա
Ռուսական զորավարժարանում

Անօդաչու թռչող սարքերի վաշտի հրամանատարի պաշտոնակատար Իգոր Օխոտինը նշում է, որ ինքնաթիռի գործողության առավելագույն շառավիղը 120 կմ է, կարող է 10 ժամ անընդմեջ թռիչք կատարել։

«Նախատեսված է տեղորոշման և ավտոմատ հեռախոսների արգելափակման համար, որպեսզի ոչ ոք չկարողանա զանգահարել տվյալ շրջանում»,- ասաց Իգորը։

«Օրլանը» 5 կմ վեր է սլանում, կարող է անցնել մինչև 120 կմ տարածք և օդում մնալ շուրջ 10 ժամ։

Լուսանկարիչը, ձյան վրա պառկած, փորձում է «կադր որսալ»։ Իսկ դրա փոխարեն ասես թռչուն է դուրս թռչում` անօդաչու թռչող սարքը, որը երկինք է սլանում։

© Sputnik / Asatur YesayantsԱնօդաչու սարքը
Российский военный полигон КАМХУД в Армении - Sputnik Արմենիա
Անօդաչու սարքը

Գործարկվող անօդաչու սարքի ձայնը ատամնաբուժական բոր-մեքենայի աշխատանքն է հիշեցնում։

«Ծերուկ, արի՛ այստեղ, արի հավաքե՛նք»,- կանչում է զինվորը, իսկ այդ ընթացքում մյուս երկուսը հայհոյելով շրջում են երկրորդ «թռչնին», որը պստիկ է, բայց ճստիկ է։

Ամենատես «ուղեկալը»

Նրանք անօդաչու թռչող սարքերի մասերը հանում են երեք մեծ պայուսակից, ռետինե ճոպանները ձգում են մեծ պարսատիկի նման, միայն քարի փոխարեն «Զաստավան» է, իսկ երկու մատի փոխարեն` հենց մարդը։

Դիմայի ձեռքում ռետիններով ձգված անօդաչու թռչող սարքն է, նա մեզանից «ազատվելու» և ինքնաթիռը երկինք բաց թողնելու համար արագ-արագ ներկայացնում է ինքնաթիռի մարտավարական տեխնիկական բնութագրերը, և «վերջ». «Զաստավան» սլանում է երկինք։

««Զաստավա» համալիրի գործողության շառավիղը 12 կմ է։ Կարող է տեսանկարահանել և լուսանկարել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ռեժիմներով և կարող է աշխատել 40-50 րոպե, քանի որ ոչ թե բենզինային է, այլ էլեկտրական»,- ավելացնում է Իգորը։

Նրա խոսքով` անօդաչու թռչող սարքը կարող է հասնել 2,5 կմ բարձրության։ «Զաստավան» հարմար սարք է, որովհետև վայրէջքից հետո կարելի է փոխել մարտկոցները և կրկին գործարկել։

Երկաթե հետախույզը զինված է ամենատես աչքով. ունի գիշերային տեսանելիության սարք, ուստի ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը նրա աչքից ոչինչ չի վրիպի։

Կառավարման վահանակի մոտ նստած թռչող սարքին հետևող օպերատորի հետ մենք «սլացանք զորավարժարանի վրայով» և վերադարձանք գործարկման վայր։ Պարաշյուտի օգնությամբ նա փափուկ վայրէջք կատարեց ձյան վրա։

Զորավարժանում շարունակում էին ընթանալ «թեժ մարտերը»։

© Sputnik / Asatur YesayantsՌուսական զորավարժարանում
Российский военный полигон КАМХУД в Армении - Sputnik Արմենիա
Ռուսական զորավարժարանում

 

 

Լրահոս
0