00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապն ու պատրիարք Կիրիլը «պատմական հանդիպում» կունենան Կուբայում

© Sputnik / Олег Ласточкин / Անցնել մեդիապահոցРавнинная часть острова Куба
Равнинная часть острова Куба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այդ հանդիպումը շատ կարևոր է համարվում կրոնական աշխարհի համար, քանի որ նոր էջ կբացի Ռուսական եկեղեցու և Վատիկանի հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի- Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը փետրվարի 12-ին կհանդիպեն Կուբայում, ասվում է Վատիկանի և Մոսկվայի պատրիարքության հրապարակած համատեղ հայտարարությունում։

Հանդիպումը տեղի կունենա Կուբայի օդանավակայանում, որտեղ Հռոմի պապը կանգառ կունենա Մեքսիկա մեկնելու ճանապարհին։

Համատեղ հայտարարությունում նշվում է, որ դա «պատմական հանդիպում» կլինի։

«Դա կլինի առաջին հանդիպումը և կնշանավորի երկու եկեղեցիների հարաբերությունների նոր փուլը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը Մոսկվայում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պարզաբանել է, որ «հանդիպման ընթացքում նրանք առանձնազրույց կունենան Հավանայի միջազգային օդանավակայանում»։

Միտրոպոլիտ Իլարիոնը պարզաբանել է, որ դեռ 90-ական թթ.-ին նախատեսվել էր Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք և Ալեքսի 2-րդի և Հովհաննես Պողոս 2-րդի հանդիպումը, սակայն այն տեղի չի ունեցել, քանի որ չի հաջողվել համաձայնեցնել այն հարցերը, որոնք էական նշանակություն ունեն Ռուսական ուղղափառ եկեղեցու դիրքորոշման համար։ Սակայն կողմերն առաջարկել են հանդիպում նախապատրաստել` նշելով, որ այն կարևոր է և հնարավոր։ Միաժամանակ ՌՈՒԵ արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավարը նշել է, որ եկեղեցիների ղեկավարների համար կարևոր էր ոչ միայն ուղղակի հանդիպելն ու տեսախցիկների առաջ միմյանց ձեռք սեղմելը, այլև` իրական հարցեր լուծելը։ Արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավարը պարզաբանել է, որ ավելի վաղ խոսքը եղել է այն մասին, որ Հռոմի պապը պետք է այցելի ոչ թե ՌԴ, այլ` չեզոք տարածք, իսկ Կուբան համապատասխանում է այդ պահանջին։

2014թ.-ի նոյեմբերին Ֆրանցիսկոսը Թուրքիա թռչող ինքնաթիռում լրագրողների հետ շփման ընթացքում ասել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ հանդիպել պատրիարք Կիրիլի հետ։ 2014թ.-ի դեկտեմբերի 30-ին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Մոսկվայի պատրիարքության սինոդական տեղեկատվական բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան հայտարարել էր, որ պատրիարք Կիրիլի ու Հռոմի պապի հանդիպումը կարող է կայանալ այն բանից հետո, երբ կլուծվեն Ուկրաինական հունական կաթոլիկ եկեղեցու գործողությունների հետ կապված հարցերը։ Ուկրաինական հունական կաթոլիկ եկեղեցին (ունիաթներ), որի հետնորդները հիմնականում ապրում են Ուկրաինայի արևմուտքում, պահպանում է ուղղափառ ծիսական կարգը, բայց իր ղեկավար է համարում Հռոմի պապին։

 

Լրահոս
0