00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արսեն Ջուլֆալակյան. Ինձ ուժ է տալիս չնվաճած ոսկին

© Photo : ArmenpressАрсен Джулфалакян
Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա ռադիոկայանի մեկնաբաններ Դիանա Հարությունյանի և Աննա Վարդանյանի բացառիկ հարցազրույցը Աշխարհի 2014 թվականի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հետ

Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն օրեր առաջ է վերադարձել Ստամբուլից, վերադարձել է ոսկե մեդալով: Նա հերթական անգամ զարմացրեց ոչ միայն չեմպիոնների համար անսովոր, ավելին՝ արտասովոր անձնական հատկանիշներով, այլև Մերձավոր Արևելքի մասին փորձագետի մակարդակի գիտելիքներով: Արսեն Ջուլֆալակյանը քաղաքագիտական վերլուծություն է արել միայն Sputnik Արմենիայի համար:

- Վերադարձել եք Ստամբուլում կայացած Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարից: Ի՞նչ կարևորության մրցաշար էր։

— Որպես միջազգային մրցաշար ամենաբարդերից մեկն է համարվում: Նախ` մասնակցում էր տասներեք թիմ, որոնցից հինգ-վեցը՝ իրենց ազգային չեմպիոններով: Կոնկրետ իմ քաշային կարգում մասնակցում էին աշխարհի չեմպիոններ, օլիմպիական մրցանակակիր կար: Մրցաշարը բավականին բարդ էր, կարելի է ասել ՝ Ա կարգի:

- 2011 թվականին դարձյալ Թուրքիայում էիք: Ավելին՝ միակն էիք Հայաստանի հավաքականի կազմում, որ մեդալով վերադարձաք: Նվաճել էիք աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ Տպավորություններն ու տրամադրությունները փոխվա՞ծ էին: Ընդհանրապես դժվա՞ր է մրցել այն երկրներում, որոնց հետ Հայաստանը խնդիրներ ունի։

— Սա միջազգային մրցաշար էր, օլիմպիական խաղերից հետո ամենակարևոր մրցումը: Չեմ կարող համեմատություններ անել: Երկրպագուներն այս դեպքում ուղղակի պայքարում ու երկրպագում են լավ գոտեմարտի համար, ոչ թե ազգության: Խոսքն, իհարկե, թուրքերի մասին չէ: 2011-ի աշխարհի առաջնությանը փոքր-ինչ այլ էր, շատ մեծ էր կարևորությունը, կարող էին մեդալակիր դառնալ նաև Արթուր Ալեքսանյանը, Յուրա Պատրիկեևը: Բայց դատավարական սխալների պատճառով մնացինք մեկ մեդալով, այն էլ՝ բրոնզ: Կարևոր է, թե որտեղ են անցկացվում մրցումները, իսկ Թուրքիայում միշտ էլ շատ ավելի բարդ է:

- 2011 թվականին կարևոր էր 2012-ի օլիմպիական ուղեգիր նվաճելը: Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ 2012-ը կատարյալ կլիներ, եթե օլիմպիական ոսկին էլ ունենայիք: Նվաճել էիք արծաթը: Որտեղի՞ց այդ ձգտումը և ձգտմանը հասնելու ուժը: Որտե՞ղ է այդ կամքը կոփվում՝ տարիների ընթացքու՞մ, ընտանիքու՞մ, թե՞ ծնվում է մարդու հետ:

— 2012-ը շատ հաջող տարի էր սպորտային առումով և նաև կարևոր տարի՝ իմ անձնական կյանքում. ես ամուսնացա: Տարին կատարյալ չկարողացա համարել, որովհետև օլիմպիական խաղերից ուզում էի ոչ թե արծաթ բերել, այլ՝ ոսկի: Որոշ ժամանակ անց ավելի սառնասրտորեն նայելու դեպքում հասկանում ես, որ դա էլ էր շատ մեծ նվաճում. Հայաստանը տասնվեց տարի օլիմպիական խաղերի արծաթե մեդալ չէր նվաճել: Իսկ ի՞նչն է ինձ հիմա ուժ տալիս: Այդ չնվաճված ոսկին: Այդ երազանքը միակն է, որը դեռ չի իրականացել: Բոլոր տիտղոսներն ունեմ, բացի օլիմպիական ոսկուց:

© UnitedworldwrestlingԱրսեն Ջուլֆալակյան
Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Արսեն Ջուլֆալակյան

- Ասացիք` ձգտումների ոլորտը ոսկին է, իսկ ընտանիք կազմելուց հետո առաջնահերթությունը չի՞ փոխվում:

— Սպորտը մի քիչ առանձնահտուկ ոլորտ է, մեծ սպորտում կարող ես տասը-տասնհինգ տարի լինել, այդ ընթացքում ամեն ինչ զոհաբերում ես սպորտին: Շատ խանդոտ է սպորտը, նախանձ, տանել չի կարողանում, երբ կիսում ես մեկ ուրիշի կամ մեկ այլ մասնագիտության հետ։ Գիտությամբ զբաղվելիս առաջինը մնում է սպորտը: Ուրախ եմ, որ գտել եմ այնպիսի կնոջ, որը կիսում է իմ տեսլականը, իմ երազանքը և ջանք չի խնայում, որ անձնական կյանքս ու ընտանիքս չխանգարեն իմ սպորտին: Այդ առումով նպատակը կրկին նույնն է` օլիմպիական գավաթ, օլիմպիական ոսկի, և կա մեկ այլ մոտիվացիա, որ այն նվիրես քո ընտանիքին, քո բալիկին, որպեսզի տարիներ անց, երբ նա գիտակից լինի, հպարտությամբ տեսնի ու հասկանա, որ իր ծնվելուց հետո հայրը օլիմպիական չեմպիոն է դարձել: Կոնկրետ իմ պարագայում հենց այդպես էլ եղել է, ես ծնվել եմ 1987-ին, հայրս 88-ին` ծնվելուցս մեկ տարի անց, դարձել է օլիմպիական չեմպիոն: Պետք է պահպանել ավանդույթը:

- 2014-ին` Անկախության տոնից օրեր առաջ աշխարհի չեմպիոն դարձաք, հաջողվեց նվաճել բաղձալի մեդալներից մեկը: 13 տարի Հայաստանն աշխարհի չեմպիոն չէր ունեցել: Հիշում եմ, թե մարդիկ ինչպես էին ողջունում Ձեզ ամեն անգամ փողոցում հանդիպելիս: Ի՞նչ մտածեցիք այդ ժամանակ: Չեմ հարցնում՝ ի՞նչ զգացիք, քանի որ պարզից էլ պարզ է, թե ինչ կզգա մարդը, որը ստացել է իր աշխատանքի արդյունքը:

— Ինձ ու մարզասերների համար այդ ոսկին շատ ավելի մեծ արժեք ուներ, քանի որ 2010-ից սկսած՝ կամ երկրորդն էի, կամ երրորդը. չէի կարողանում կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Իսկ 2014-ի այդ օրը ամեն ինչ կատարյալ էր՝ փայլուն ելույթներով հաղթեցի հինգ գոտեմարտ` ոչ մի միավոր չզիջելով հակառակորդներին: Այդ պահին կատարյալ երջանկություն զգացի, որովհետև իրականացավ մարզական ևս մեկ երազանք, և ստացա այն գնահատականը, որին վաղուց էի ձգտում և որին, ըստ մասնագետների, արժանի էի: Բայց հետո՝ ընդամենը մի քանի օր անց, թեև ինձ թվում էր, որ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո կմոռանամ 2010-ի եզրափակիչը, երբ հավասար միավորներով հաղթանակը տրվեց հակառակորդիս, կրկին մտածում էի, որ շատ ավելի լավ կլիներ, որ սա արդեն երկրորդ ոսկին լիներ, բայց կարևորը, որ աշխարհի տիտղոսը կա:

- 2015-ը մի տեսակ անհաջող ստացվեց: Ասում են` մարզիկների կյանքում լինում են անհաջող տարիներ: Լաս Վեգասում տեղի ունեցած պատմության մեջ, այունամենայնիվ, կար օբյեկտիվության հատիկ:

— Երբեմն պետք է օբյեկտիվ լինել ու հասկանալ, որ չես կարող միշտ հաղթել: Անկանխատեսելիությունը սպորտի գեղեցկությունն է: Սպորտը դրանով է հետաքրքիր, որ առաջատարներն ու անհաղթելիները ինչ-որ մի օր պարտվում են: Այդպես եղավ Լաս Վեգասում: Ասել, որ 2015-ն անհաջող տարի էր, անարդար կլինի, որովհետև բոլոր մրցումներից ոսկե մեդալներով էի վերադարձել և միայն այդ կարևոր մրցապայքարում ձախողեցի: Այնտեղ էլ կային օբյեկտիվ պատճառներ: Ամեն դեպքում պետք է հասկանալ` երկար թռիչք, այլ բնակլիմայական պայմաններ, ծանրաբեռնված գոտեմարտեր, և, ցավոք սրտի, այդ անգամ հաղթել չստացվեց: 2015-ը բարդ տարի էր, հուսանք, որ 2016-ին միայն հաջողություններ կգրանցվեն: Կարևորն այն է, որ կարողանանք պատրաստված ներկայանալ օլիմպիական խաղերին

- Հիմա բոլորիս հայացքներն ուղղված են դեպի Բրազիլիա, որտեղ անցկացվելու են Օլիմպիական խաղերը: Հնարավոր է`Զիկա վիրուսի պատճառով խաղերը հետաձգվեն: Ինչպե՞ս եք պատրաստվում խաղերին։

— Եթե նկատել եք, Օլիմպիական խաղերից առաջ միշտ ինչ-որ նման բան լինում է: Մի անգամ վարորդներն են փորձում խանգարել Օլիմպիական խաղերի անցկացմանը, մյուս անգամ հնարավոր է` ահաբեկչություն լինի: Միշտ էլ խաղերի կազմակերպումը խնդիրներով է անցնում: Բրազիլիայի դեպքում սկզբում ջրի աղտոտվածության մասին էին խոսում, հիմա անցել են այս վիրուսին: Կարծում եմ՝ ամեն ինչ կհաղթահարվի, և Օլիմպիական խաղերը կանցկացվեն: Մեր պատրաստվածությունը 4 փուլով է: Երբ Օլիմպիական խաղերն ավարտվում են, միանգամից սկսում ենք պատրաստվել մյուսին, և արդեն երեք տար՝ անընդհատ հավաքներ, միջազգային մրցաշարեր: Պետք է ամեն ինչ անել, որ անկախ պայմաններից և իրավիճակից` կարողանանք լավագույն մարզավիճակով մասնակցել օլիմպիական խաղերին:

- Մեկ ընտանիքում երկու աշխարհի չեմպիոն, մեկ օլիմպիական չեմպիոն: Դժվա՞ր է չեմպիոնական ընտանիքում ապրել:

— Իհարկե, հայրս խորհուրդներով ու ցանկացած հարցով կողքիս է, բայց մեզ համար շատ բալանսավորված է, թե երբ ու որքան է պետք սպորտային առումով ավելացնել կամ պակասեցնել այդ հսկողությունը: Շատ հաճելի է, որ մի տան մեջ կա երկու անվանի մարզիկ: Ինձ հորիցս ընդամենը մեկ ոսկե մեդալ է բաժանում ՝ այդ օլիմպիական մեդալը: Մենք յուրահատուկ ռեկորդ ենք սահմանել: Լինելով հայր ու որդի` մենապայքարային ձևում նույն ընտանիքից օլիմպիական ոսկի ու արծաթ ենք նվաճել: Մենապայքարային ձևերում դեռ չի եղել այդպիսի դեպք: Դա Լոնդոնում արձանագրել էին BBC-ի լրագրողները:

- Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ Արսեն Ջուլֆալակյանը տարբերվում է մարզիկների մասին եղած կարծիքներից: Թուրք-սիրիական հարաբերությունների մասին թեկնածուական եք գրում: Ի՞նչ եք մտածում աշխարհում ու, մասնավորապես, Մերձավոր Արևելքում առկա գործընթացների մասին:

— Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և՛ բակալավրիատը, և՛ մագիստրատուրան ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ, հիմա էլ ասպիրանտուրայում եմ: Գաղտնիք չէ, որ 10 տարուց ավելի գիտության մեջ եմ: Ձեռքբերումներս չես համեմատի մարզականի հետ: Այստեղ դեռ առաջին քայլերն են արվում: Շատ հետաքրքիր ու զավեշտալի դեպքեր են տեղի ունեցել հենց ուսման հետ կապված: Մի քանի օր առաջ սրճարանում հանգիստ մթնոլորտում գիտղեկավարիս հետ թեզիս վրա աշխատում էինք, հաճախորդներից մեկը նկատեց և բարձր ասաց. «էս տղան ի՜նչ նման է Արսեն Ջուլֆալակյանին»: Մյուսն էլ ասաց. «Չէ, դժվար, Արսենն ի՞նչ գործ ունի գիտության հետ»: Հետո երբ ոտքի կանգնեցի, տեսան, ճանաչեցին, ու մեծ անակնկալ ապրեցին:

- Դե ուրեմն եկեք վերլուծենք աշխարհին այսօր ամենաշատը մտահոգող հակամարտությունը՝ սիրիականը, ու մասնավորապես՝ թուրք-սիրիկական հարաբերությունները, որոնք իսկապես շատ լարված են: Օրեր առաջ Թուրքիան ռմբակոծեց անգամ Լաթաքիան:

— Սա արդեն զուտ թուրք-սիրիական հարաբերություններ չեն, և այն վաղուց դարձել է միջազգային թիվ մեկ խնդիրը: Բնականաբար Թուրքիան փորձելու է հնարավորինս շահած դուրս գալ այս հարցից, փորձելու է իր համար դրական վերջակետով լուծում կորզել, իսկ Սիրիան փորձելու է չկորցնել տարիների ընթացքում ձեռք բերածը: Վիճակը շատ բարդ է ու խճճված: Հիմա էլ բանակցություններ են ընթանում իրավիճակից դուրս գալու համար Բաշար Ալ Ասադի ու ընդդիմության միջև: Ռուսաստանը Սիրիայի ապագան տեսնում է Ասադի առաջնորդությամբ, իսկ արևմուտքը Ասադին չի տեսնում այդ դերում: Այնպես որ ժամանակը ցույց կտա, թե ինչով կավարտվեն բանակցությունները:

 

Լրահոս
0