00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցցանցերի գերուհին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցСоциальная сеть "Фейсбук"
Социальная сеть Фейсбук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook սոցիալական ցանցը գործում է արդեն 12 տարի: Այդ ընթացքում այն դարձել է բազմաթիվ մարդկանց կյանքի անբաժանելի մասը: Սոցիալական ցանցից իր կախվածության մասին Sputnik Արմենիային պատմեց օգտատեր Աննա Գևորգյանը

Անի Լիպարիտյան, Sputnik.

Աննայի օրը սկսվում է Facebook-ից և սոցիալական ցանցերից: Մինչև սոցիալական ցանցերում գրանցվելը նա չէր էլ կարող մտածել այն մասին, որ դա կարող է նման կախվածություն առաջացնել:

«Համակուրսեցիներս և հարազատներս համոզեցին, որ իմ էջը բացեմ, բայց սկզբից չէի ուզում: Արդյունքում էջ բացեցի, որպեսզի շփվեմ մտերիմ մարդու հետ, ով հեռու էր գտնվում: Պետք էր կապ պահպանել»,- պատմում է Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Աննան կարծում է, որ գրեթե ամեն օր այս կայքում հայտնվում են գայթակղիչ հնարավորություններ՝ կապված լուսանկարներ, տեսանյութեր տեղադրելու հետ, նորացվում են գործառույթները, խմբերը, հետաքրքիր հոդվածներ են հայտնվում:

Մի խոսքով` ստեղծողներն ամեն ինչ անում են, որպեսզի մարդը 24 ժամ «առցանց» լինի և դուրս չգա սոցցանցից:

«Իմ կարծիքով՝ դա մոլուցքի է վերածվում, ես մտնում եմ սոցիալական ցանց նույնիսկ ուտելիս: Շրջապատում երբեմն բացասական են վերաբերում դրան, բայց ի՞նչ անեմ: Պետք է տրենդի մեջ մնալ:

Առավել ևս, որ իմ աշխատանքը սերտորեն կապված է սոցիալական ցանցերի հետ, և բացի այդ, ես շփվում եմ հարազատներիս և ընկերներիս հետո, ինչ-որ նոր բան եմ կարդում և կիսում մտքերս»,- ասում է Աննան:

Նա խոստովանեց, որ հաճախ է լուսանկարներ հրապարակում իր ֆեսբուքյան էջում, բայց չի հասկանում մարդկանց, որոնք գրեթե ամեն օր փոխում են գլխավոր լուսանկարը:

«Ոմանց համար առավոտը սկսվում է սուրճից, ես համարձակորեն կարող եմ ասել, որ իմ առավոտը սկսվում է Facebook-ից»,- կատակում է նա:

Փորձագիտական կարծիք

Սոցիալական ցանցերում հայ օգտատերերի ակտիվության գագաթնակետը եղել է 2010թ.-ին:

Որքան էլ տարօրինակ է, Facebook-ն առաջին տեղում չէ` ըստ հայ օգտատերերի հաճախելիության: Ինչպես հաղորդեց լրագրողներին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, արդեն մի քանի տարի շարունակ առաջատար է ռուսական «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը:

Ամեն օր Հայաստանից Facebook է մտնում շուրջ 500 հազար մարդ, իսկ «Օդնոկլասնիկի»՝ շուրջ 1 միլիոն:

Մարտիրոսյանը նշում է, որ ամերիկյան սոցիալական ցանցի ղեկավարությունը հնարավոր ամեն ինչ անում է օգտատերեր ներգրավելու համար:

«Մենք գործ ունենք մենաշնորհային տարածության հետ, որտեղ ամեն ինչ արվում է մարդկանց պահելու համար»,- ասաց նա:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այսօր Facebook-ից օգտվում է 1,5 մլրդ մարդ, անցյալ տարվա ընթացքում ներբեռնվել է 2 մլրդ լուսանկար:

Ադիբեկյանը նշեց, որ Facebook-ը վերածվել է հայկական իրականության հայելու, որն արտացոլում է դրական և բացասական կողմերը:

«Այդ ցանցը շատերին օգնում է գտնել իր երկրորդ կեսին, ամուսնանալ: Բայց պետք է ուշադրություն դարձնել, որ երեխաները շատ ժամանակ չանցկացնեն սոցիալական ցանցում, քանի որ դա կարող է նրանց համար վտանգավոր լինել»,- ասաց նա:

Փորձագետները նշում են լատինատառ հայերեն գրելու վատ սովորության մասին, առավել ևս, որ կայքն աշխատում է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն:

 

 

Լրահոս
0