ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի-Sputnik. 2015 թվականի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 17 տոկոսով։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ շուրջ 344 հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար(Wi-Fi) սարքեր, և տեղի բնակիչները 1 տարի շարունակ անվճար ինտերնետի հասանելիություն են ունեցել։
Քայլեր են կատարվում նաև Ինովացիայի ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման նպատակով։ Մասնավորապես, ԵՏՄ-ի հետ ապահովվել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին` տեսակոնֆերանսների ձևաչափով։ Հաջողությամբ շարունակում է գործել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որում տեղակայված է 23 տեղական և արտասահմանյան կազմակերպություն։