00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Վրաստանը կարող է ռազմական տեխնիկա մատակարարել Հայաստան

© Официальный сайт "Дельта"Mедико-эвакуационныe бронемашиы государственного военного научно-технического центра «Дельта»
Mедико-эвакуационныe бронемашиы государственного военного научно-технического центра «Дельта» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–վրացական ռազմական համագործակցությունը կարող է նոր մակարդակի հասնել. փորձագետները վրացական արտադրության տեխնիկայի մատակարարման հարցում մեծ ներուժ են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը ռազմարդյունաբերական մշակումներ ունի, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական հարցերի փորձագետ Վախթանգ Մաիսայան։

Հայ-վրացական ռազմական համագործակցության ակտիվացման նոր խթան հանդիսացավ Հայաստանի և Վրաստանի` 2016 թվականին ռազմական համագործակցության մասին պայմանագիրը, որը ստորագրեցին երկու երկրի պաշտպանության նախարարները Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլիի հայաստանյան այցի ժամանակ։

Համագործակցության ծրագրի հիմնական դրույթներն են խաղաղապահության, ռազմական կրթության, պրոֆեսիոնալ պատրաստության և ռազմավարական նախագծման ոլորտներում համագործակցությունը:

«Վրաստանն ու Հայաստանը ռազմական ոլորտում շփման ընդհանուր շատ կետեր ունեն։ Օրինակ` խաղաղապահ գործողությունների մասնակցությունը` ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում անվտանգություն ու կայունություն ապահովելու նպատակով, ահաբեկչության դեմ պայքարը»,- ասաց Մաիսայան։

Ռազմական փորձագետի խոսքով` Վրաստանը կարող է սեփական արտադրության ռազմական տեխնիկա առաջարկել Հայաստանին` զրահամեքենաներ, որոնք կարող են օգտագործվել բժշկական օգնության համար, ականորսիչներ և այլ տեխնիկա

Նախորդ ամսվա վերջին հայտնի դարձավ, որ «Դելտայի» պատրաստած զրահավոր փոխադրիչ մեքենան հաղթել է Սաուդյան Արաբիայի պաշտպանական գերատեսչության մրցույթում, և հունվարի 30-ին այնտեղ է ուղարկվել զրահամեքենաների առաջին խմբաքանակը։

Կենտրոնը, որը ստեղծվել է 2005 թվականին Վրաստանի նախագահի հրամանով, ներառում է մի շարք ձեռնարկություններ, այդ թվում` «Թբիլավիամշենին», որը վրացական ռազմարդյունաբերական համակարգերը զարգացնելու և արտադրելու ակտիվ գործունեությամբ է զբաղվում։

 

Լրահոս
0