00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթել է Մալաթիա-Սեբաստիան

© Sputnik / Асатур Есаянц Праздничный Ереван. Новый год
Праздничный Ереван. Новый год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանն ամփոփել է մայրաքաղաքի տոնական ձևավորման մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Երևան քաղաքի տոնական ձևավորման մրցույթում «Լավագույն ձևավորված վարչական շրջան» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, երկրորդն է ճանաչվել Ավան վարչական շրջանը: Եռյակը եզրափակել է Արաբկիր վարչական շրջանը:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել «Ամենագեղեցիկ տոնական ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին: Մրցույթը հայտարարվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և անցկացվում է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով:

Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի մայրաքաղաքի ամանորյա և Սուրբ ծննդյան տոների ձևավորումը տարեցտարի ավելի գեղեցիկ լինի:

Հաղթողներին որոշելիս հաշվի է առնվել ոչ միայն ձևավորման ինքնատիպությունը, այլև համապատասխանությունը Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված որոշակի չափորոշիչներին:

Մրցույթն այս տարի անցկացվել է երկու անվանակարգով՝ լավագույն ձևավորված վարչական շրջան, լավագույն ձևավորված կազմակերպություն: Բացի այդ, վարչական շրջանները ներկայացրել էին վարչական շրջանի տարածքում ամանորյա տոնական ձևավորմամբ աչքի ընկած անհատ ձեռներեցներին և կազմակերպություններին, որոնցից լավագույնները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Վարչական շրջանների մի շարք տնտեսվարողներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատանքի համար՝ մրցույթի հաղթողներն ու մասնակիցները նշել են, որ պարգևը նաև պարտավորեցնող է հետագայում ևս մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներում նոր նախաձեռնություններով ու գեղեցիկ լուծումներով հանդես գալու համար:

Հիշեցնենք, որ համաձայն Երևան քաղաքի ավագանու համար 48-Ն որոշման՝ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը, ըստ որի պետք է իրականացվի քաղաքային նշանակության փողոցներում գտնվող առևտրային նշանակության օբյեկտների տոնական զարդարումը`Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին`յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ:

 

 

Լրահոս
0