ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի-Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանը փետրվարի 28-ին կմասնակցի «Համաշխարհային արկածային խաղեր-2016» նոր նախագծին, Sputnik Արմենիային հայտնեցին «Ռուս-հայկական երիտասարդական միասնության» (РАМЕ)մամուլի ծառայությունից։
Խաղը միաժամանակ մեկնարկում է 14 երկրում, ներառյալ` Եվրոպայի երկրները։ Ինտերակտիվ խաղի գրավչությունն այն է, որ անկախ գտնվելու վայրից, մասնակիցներն ու կազմակերպիչները մեկ թիմ են դառնում, օգնում են միմյանց ու պայքարում են հաղթանակի համար։
Հայ մասնակիցները փետրվարի 27-ին և 28-ին կմասնակցեն խաղի առաջին փուլին, որը կոչվում է «Խոսքը թռչուն չէ» (Գոգոլն ու նրա ժամանակակիցները. գրականություն և կինո)։
«Անչափ հետաքրքիր է։ Կարելի է ստուգել սեփական գիտելիքները։ Ես արդեն մասնակցել եմ նմանատիպ խաղի և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ խաղը կմեկնարկի Հայաստանում։ Ինձ շատ է դուր գալիս կինոյի ու գրականության թեման, և Գոգոլն իմ ամենասիրելի գրողներից մեկն է»,- Sputnik Արմենիային ասաց Անահիտը։
Հետաքրքրաշարժ խաղերի ռուսական մշակույթի հանդեպ հետաքրքրություն ձևավորելն է, ռուսալեզու երիտասարների համաշխարհային կամավորական ցանց ստեղծելը, երիտասարդության սոցիալական ակտիվության մակարդակը բարձրացնելը։
«Արկածային համաշխարհային խաղեր-2016» նախագիծը կազմված է երեք խաղից, որոնցից յուրաքանչյուրը մեկ կամ մի քանի թեմա է ներառում` գրականություն, կինո, Համաշխարհային պատերազմի պատմություն։
«Սա գրավիչ խաղ է և գիտելիք ձեռք բերելու նոր միջոց, վառ զգացողություններ և խնդիրների լուծումներ, որոնց շնորհիվ մասնակիցները ընդմիշտ հիշում են ստացած տեղեկությունները»,- ասաց խաղի հայաստանյան կազմակերպիչ Սոնա Միրզոյանը։
Խաղի անցկացման ժամկետներն են փետրվարի 27-28-ը, մայիսի 24-15-ը, հունիսի 25-26-ը։ Հաղթող թիմը կորոշվի երեք խաղի արդյունքում և կստանա գլխավոր մրցանակը` «Մենք կողմ ենք ամբողջ աշխարհի խաղաղությանը» միջազգային փառատոնի ուղեգիր։ Փառատոնը կանցկացվի Բուլղարիայում 2016 թվականի օգոստոսին։
Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել այս խաղին` նախապես ստեղծելով իր թիմը, որը պետք է բաղկացած լինի 2-4 հոգուց։