00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականներ. Երկրի բոլոր լեզուները նույն արմատն ունեն

© Fullhdoboiфлаг, флаги, государства
флаг, флаги, государства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի և բրիտանացի լեզվաբանները համեմատել են 80 լեզվի հիմնական ու պարզ բառերի իմաստները և եզրակացրել, որ այդ բառերն ընդհանուր իմաստ ունեն, ինչն էլ խոսում է այն մասին, որ մարդկության խոսքն ընդհանուր արմատներ ունի

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի- Sputnik. Լեզվաբանները վերլուծել են, թե 80 լեզվի նման ու տարբեր իմաստներ ունեցող բառերն ինչպես են տարբերվում իրարից, և եզրակացրել են, որ իմաստաբանության կառուցվածքի նմանությունը վկայում է, որ ողջ մարդկության խոսքն ընդհանուր արմատներ ունի, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Proceedings of the National Academy of Sciences ամսագրում տպագրված հոդվածին։

«Օրինակ` մեզ հետաքրքրում էր, թե որքան են իրար մոտ «լուսին» և «արև» բառերը` հաշվի առնելով, որ երկուսն էլ երկնքում փայլող վառ կետեր են։ Կամ օրինակ` ծովն ու ավազը` հաշվի առնելով ֆիզիկական մոտիկությունը։ Մեզ մոտ հարց առաջացավ, թե ինչպես կարելի է չափել այդ «մոտիկությունը»»- պատմել է Սանտա-Ֆեի(ԱՄՆ) ինստիտուտի լեզվաբան Թանմոյ Բխաթաչարյան։

Բխաթաչարյան ու նրա գործընկերները Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոսների և ծրագրավորողների հետ համատեղ մեթոդաբանություն են մշակել, որը թույլ է տալիս պատասխանել այս հարցերին և գնահատել այն բառերի իմաստների մոտիկությունը, որոնք տարբեր լեզուների կրողները դնում են հարազատ կամ իրարից հեռու բառերում։

Նրանց մեթոդաբանությունը մշակում է իմաստների հաղորդման այն խնդիրները, որոնք անխուսափելիորեն ծագում են մեկ լեզվից մյուսը թարգմանելիս, երբ տեքստը թարգմանվում է բառացիորեն։

Այս մեթոդաբանության համաձայն` գիտնականները նախ վերցրել են իրենց կարծիքով իմաստով միմյանց մոտ բառերը, այնուհետև թարգմանել են 80 լեզվից պատահականության սկզբունքով ընտրած որևէ այլ լեզվով և ևս մեկ անգամ թարգմանել դրանք` օգտագործելով բառերի բոլոր իմաստները։ Հետո բոլոր իմաստները համեմատել են իրար հետ, ինչը թույլ է տվել որոշել, թե տարբեր լեզուները որքանով են տարբերվում միմյանցից և որքանով են մոտ իրար։

Գիտնականներն իրենց հետազոտության համար ընտրել են չափազանց պարզ բառեր` բնության տարբեր երևույթների, երկնային մարմինների, օրվա ժամերի, ռելիեֆի ձևերի և այլ առարկաների ու երևույթների անունները, որոնց հետ կարող էին գործ ունենալ մեր նախնիները։

Վերլուծությունը ցույց է տվել, որ աշխարհի բոլոր լեզուներում կա երեք առանձնահատուկ իմաստաբանական «կուտակում»։ Առաջինում ընդգրկվում են այն բառերը, որոնք նկարագրում են ջրի հետ կապված ֆենոմենները, երկրորդում` լեռներ ու պինդ մարմիններ նշանակող բառերը, երրորդում` ռելիեֆի տարբեր ձևերը, ժամանակն ու երկնային մարմինները։

Դրա օրինակն է մասնավորապես այն, որ «աղ» և «ծով» բառերը աշխարհի բոլոր լեզուներում շատ ավելի մոտ են իրար, քան դրանցից յուրաքանչյուրը «արև» բառին, ինչը դրսևորվում է նաև այն լեզուներում, որոնց կրողները ծովերից ու օվկիանոսներից հեռու են ապրում։

Բխաթաչարյայի և նրա գործընկերների կարծիքով` այդ «կուտակումների» գոյությունը խոսում է այն մասին, որ աշխարհի բոլոր ժողովուրդների լեզուներն ամենայն հավանականությամբ մեկ ընդհանուր արմատ ունեն։ Գիտնականները խոստովանում են, որ այս միտքը կարող է անհամոզիչ թվալ, սակայն լեզվաբաններն ու հնագետները դեռ հստակ պատկերացում չունեն, թե մեր նախնիները երբ են սկսել խոսել և արդյո՞ք դա տեղի է ունեցել մեկ պոպուլյացիայում, թե՞ միանգամից մի քանի խմբերում։

Գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումը թույլ կտա գտնել այդ հարցի պատասխանը և ժողովուրդների լեզուներն օգտագործել ամենահին ու մեզ համար գրեթե անհասանելի ու չբացահայտված դարաշրջաններն ուսումնասիրելու համար։

 

Լրահոս
0