00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Վարդանյան. Մի խելքը լավ է, երկուսն` ավելի լավ

© Sputnik / Asatur YesayantsАгван Варданян
Агван Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղվան Վարդանյանը նշեց, որ Հանրապետական կուսակցության հետ համագործակցության ձևաչափը պարզ կլինի մեկ շաբաթից

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ համագործակցության ձևաչափի և համապատասխան պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ լուրջ պատկերացումներ կունենա ամենաուշը մեկ շաբաթից, լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Երկու կուսակցությունների համագործակցության մասին նա պատկերավոր կերպով արտահայտվեց. «Մի խելքը լավ է, երկուսը` ավելի լավ»։

Վարդանյանի խոսքով` դրան չի խանգարի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի վերջին հայտարարությունը, երբ նա ասել էր, որ երկրի իշխանությունը հեղինակազրկված է:

«Ես կարծում եմ, որ այս երկու-երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ ամեն ինչ հունի մեջ ընկավ. երևի հետևել եք երեկվա հանրապետականների ելույթներին», — ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում, անպայման ունենում է հեղինակության կորուստ, և չի կարող այլ կերպ լինել:

Ըստ Վարդանյանի` բնական է, որ Հայաստանի ունեցած սոցիալ-տնտեսական, արտաքին բարդագույն մարտահրավերների պարագայում նույնը վերաբերում է Հայաստանի իշխանություններին:

«Բայց դա որևէ բան չի նշանակում, մեր ելման կետը այդ չէ: Մեր ելման կետը երկրում որակական փոփոխություններ իրականացնելու հնարավորությունից օգտվելն է, և մենք պատրաստ ենք դա անել աշխատանքով, մասնակցությամբ։ Եթե մենք տեսնում ենք, որ հնարավորություն կա երկրի զարգացման մեր պատկերացումները կյանքի վերածել, մենք երբեք չենք հրաժարվում պատասխանատվությունից և աշխատանքից», — նշում է Վարդանյանը:

Նրա խոսքով, եթե բառը կոնտեքստից առանձնացվում է, և դա դարձվում է հիմնական ուղղություն, մարդկանց վրա դա ազդում է: Արմեն Ռուստամյանը երկրորդ անգամ է խոսել, և բոլոր շեշտերը տեղն է դրել:

Այն հարցին` արդյոք վտանգված չէ՞ համագործակցությունը Հանրապետական կուսակցության հետ, Վարդանյանը պատասխանեց, որ այդպիսի բան չկա:

«Մենք քննարկում ենք մեր անելիքները, հիմնական ուղղությունները, և պրոցեսը գնում է շատ նորմալ: Վտանգված բան չկա»,- նշեց նա:

Նրա կարծիքով` պետք չէ ամեն ինչ հանգեցնել պաշտոնների բաժանման, քանի որ հիմնական խնդիրը դա չէ:

«Լրջագույն հարցեր ունենք քննարկելու երկրում փոփոխություններ իրականացնելու ուղղությունների վերաբերյալ, համաձայնեցնելու մեր մոտեցումերը: Սա ենթադրում է աշխատանք», — շեշտեց Վարդանյանը:

Վերջերս Դաշնակցությունը հայտարարել էր, որ որոշել է կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ։ Վերջին անգամ դաշնակցականները ՀՀԿ-ի հետ կոալիցիա են կազմել 2009թ.-ին, սակայն ինքնակամ դուրս են եկել կոալիցիայից։ Շատ փորձագետներ նոր ներքաղաքական գործընթացները կապում են 2017թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։

 

 

Լրահոս
0