00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոապահովագրման նոր սխեման կկրճատի ճանապարհների խցանումները

© Ruptly . Asatur YesayantsЗима в Ереване
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ավտոապահովագրողները փետրվարից կներմուծեն մանր ՃՏՊ–ների ինքնուրույն արձանագրման համակարգը, ինչը կազատի ԱՊՊԱ–ի ձևակերպման երկարատև գործընթացից և ճանապարհային խցանումներից

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի- Sputnik, Արման Վանեսքեհյան. ԱՊՊԱ-ի ընթացակարգերի ձևակերպման պատճառով ճանապարհներին առաջացող խցանումների խնդիրը կարող է լուծվել արդեն 2016թ.-ին։

Խոսքն ավտոմեքենաներին հասած ոչ մեծ վնասի մասին է (մինչև 50 հազար դրամ կամ շուրջ 100 դոլար), ինչը թույլ կտա ճանապարհներին չսպասել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, չփակել փողոցը և խուսափել խցանումներից։ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը կարծում է, որ խցանումների քանակը կնվազի զգալիորեն։

Պաշտոնական վիճակագրությունը հաստատում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների 20 տոկոսի դեպքում վարորդները վճարում են մինչև 50 հազար դրամ։ Այսինքն կարելի է ենթադրել, որ պատահարների ինքնուրույն արձանագրման նոր մեթոդիկան 20 տոկոսով կնվազեցնի Երևանում ավտոմեքենաների ամենօրյա խցանումների թիվը։

Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե որքանով կարդարանան կանխատեսումները և նման նորամուծությունն ինչ արդյունք կունենա։ Ամեն դեպքում եվրոպական և ամերիկյան քաղաքների փորձը ցույց է տալիս, որ մանր ՃՏՊ-ների դեպքում դա իսկապես օգնում է։

Երևանում քիչ չեն դեպքերը, երբ միմյանց թեթևակի բախված ավտոմեքենաները բավական երկար ժամանակ փակում են երթևեկելի մասը` սպասելով ապահովագրական ընկերությունների գործակալներին Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ընթացակարգն իրականացնելու համար։

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների համաձայն` հինգ տարի առաջ մինչ հանրապետությունում ԱՊՊԱ ներմուծելը տարեկան արձանագրվում էր շուրջ 2 հազար ավտովթար, իսկ հետո ցուցանիշն աճեց ավելի քան 20 անգամ։ Հիմա ամեն տարի գրանցվում է շուրջ 40-45 հազար ՃՏՊ։

Անընդհատ ստեղծվում են իրավիճակներ, երբ ապահովագրական ընկերությունների աշխատողներն ուղղակի հրաժարվում են վճարել թեթևակի վնասված մասերի վերանորոգման համար։ Սովորաբար դա պատճառաբանում են այն հանգամանքով, որ ավտոմեքենաները բախվելուց հետո մոտեցրել են մայթեզրին, որպեսզի խցանում չառաջանա։

Ինչ էլ լինի, եթե ավտոապահովագրողներն այս տարի կարողանան թեկուզ մասամբ լուծել ճանապարհային խցանումների հարցը, որոնք առաջանում են թեթև բախումների հետևանքով, դա որոշ առումով կթեթևացնի ճանապարհները։

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների համաձայն` 2015թ.-ի վերջին Հայաստանում ԱՊՊԱ-ով ապահովագրվել է 457 878 ավտոմեքենա։

 

Լրահոս
0