ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հայաստանն այն 12 երկրների ցանկում է, որոնք հայտ են ներկայացրել` մասնակցելու ջազային երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային «Big Sky» փառատոնին, Sputnik Արմենիային հայտնեցին մրցույթի մամուլի ծառայությունից։
Մրցույթի առաջին փուլի մեկնարկն արդեն տրվել է համացանցում Ֆեյսբուք սոցցանցի միջոցով։
Հայտերի և տեսահոլովակների ընդունումը կտևի մինչև ապրիլի 1-ը։ Երկրորդ փուլում, որը կանցկացվի մայիսի 15-ից հուլիսի 1-ը, լավագույն կատարողները կմեկնեն Մոսկվա` մասնակցելու երաժշտական «պայքարին»։
Հաղթողների գլխավոր մրցանակը կլինի մասնակցությունը ջազային երաժշտության միջազգային հեղինակավոր փառատոներից մեկին` "Costa del Jazz"-ին, որը կանցկացվի 2016 թվականի աշնանն Իսպանիայում։
Մրցույթի կազմակերպիչը ռուս ջազմեն Ալեքսեյ Կոլոսովն է։
Մրցույթը տարիքային սահմանափակում չունի, մրցույթի անվանակարգերն են` «Լավագույն վոկալ», «Լավագույն գործիքային կատարող», «Լվագույն ջազ համույթ»։