00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կատարելագործենք ՀԱՊԿ–ն»

© Photo : press office of the President of RF / Անցնել մեդիապահոցРабочий визит президента РФ В.Путина в Таджикистан для участия в саммите ОДКБ
Рабочий визит президента РФ В.Путина в Таджикистан для участия в саммите ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է դիվանագիտական տարին և պատասխանել ԶԼՄ–ների ներկայացուցիչների, այդ թվում Sputnik Արմենիայի լրագրողի հարցին

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի-Sputnik. Հայաստանն ամեն ջանք գործադրում է ՀԱՊԿ-ն կատարելագործելու ուղղությամբ, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ բավական սուր ելույթով և մատնանշեց այն կետերերը, որոնք շտկման կարիք ունեն։ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահության շրջանակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ,- հարցրեց Sputnik Արմենիայի թղթակիցը

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կատարելագործենք կառույցը, Հայաստանը միշտ նախաձեռնողական և ակտիվ է եղել ՀԱՊԿ-ի աշխատանքներում, միշտ փորձել ենք մեր նպաստը բերել կառույցի առավել արդյունավետ դարձնելու գործում։ Բայց դա մեկ նախագահության խնդիր չէ, այլ` շարունակական գործընթաց։ Որպես նախագահող` մենք ավելի պատասխանատու ենք մոտենում այս աշխատանքին, բայց դա մեկ երկրի հարց չէ»,- ասաց Նալբանդյանը։

Ըստ արտգործնախարարի` արտաքին քաղաքականության համադրության իմաստով պահանջվում է հետևողական աշխատանք բոլոր երկրների կողմից։

«Մենք այդ հարցում շարունակելու ենք լինել ակտիվ և նախաձեռնող».- շեշտեց Նալբանդյանը։

ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին է փոխանցել 2015 թվականի սեպտեմբերին։

ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002թ.-ին, և այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Նախկինում կազմակերպության անդամ է եղել նաև Ուզբեկստանը, բայց 2012թ.-ից նա այլևս կազմակերպության մեջ չի մտնում։ ՀԱՊԿ-ի անդամակցությունը Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն իրագործվում է անդամ պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ։

 

Լրահոս
0