ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի- Sputnik. ՀՅԴ-ն իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության հետ հնարավոր կոալիցիայի վերաբերյալ բանակցությունները դեռ չի ավարտել, լրագրողներին ասաց ՀՅԴ-ի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Վերջերս Դաշնակցությունը հայտարարել էր, որ որոշել է կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ։ Վերջին անգամ դաշնակցականները ՀՀԿ-ի հետ կոալիցիա են կազմել 2009թ.-ին, սակայն ինքնակամ դուրս են եկել կոալիցիայից։ Շատ փորձագետներ նոր ներքաղաքական գործընթացները կապում են 2017թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։
«Սպասեք քննարկումների ավարտին, և ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Մինասյանը։
Մինասյանը բանակցությունների ավարտի կոնկրետ ժամկետ չի նշել` ասելով, որ դրանք շարունակվում են։ Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում նրան կարող են նշանակել Հայաստանի մարզերից մեկի մարզպետ։
Նախարարի պաշտոնում նշանակվելու մասին հարցին Մինասյանը չի պատասխանել, փոխարենը խնդրել է թույլ տալ «կատարել իր խորհրդարանական պարտականությունները»։