00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Նավասարդյան. Սաուդյան Արաբիան ու Թուրքիան ցանկանում են հոշոտել Սիրիան

Բաժանորդագրվել
«Ժնև-3-ը կտապալվի»,- կարծում է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա դրա համար ունի կոնկրետ փաստարկներ։ Նավասարդյանն անդրադարձել է նաև «Ժնև–3»-ին Հայաստանի մասնակցության անհրաժեշտությանն ու իրադարձությունների ֆոնին Ղարաբաղյան հակամարտության լուծման եղանակներին։

ԵՐԵՎԱՆ, 01 փետրվարի-Sputnik. Գոհար Սարգսյան. Արման Նավասարդյանը վստահ է, որ «Ժնև-»3-ը տապալելու հարցում շահագրգիռ են Սաուդյան Արաբիան, Թուրքիան ու Քաթարը։ Պատահական չէ, որ բանակցային գործընթացի ժամանակ պատերազմական գործողությունները պետք է դադարեցվեին, սակայն թվով 2500 ռազմական միավորումների միջոցով արյունահեղությունը շարունակվում է։

«Նրանք ցանկանում են հոշոտել ու կիսել Սիրիան։ Օրինակ` Թուրքիան այսօր հանդես է գալիս հրձիգի դերում։ Նա արդեն 1500 միավոր սվիններ է մտցրել Սիրիայի տարածք` օգնելով «Իսլամական պետությանը»։ Իսկ Սաուդյան Արաբիան հայտարարում է, որ հակաահաբեկչական կոալիցիա է ստեղծում` իբր կռվելու համար ահաբեկիչների դեմ, սակայն չմոռանանք, որ հենց նա է ծնել ու սնել նրանց»,-ասաց Արման Նավասարդյանը։

Արտակարգ և լիազոր դեսպանը զարմանում է, թե ինչու Հայաստանը չի մասնակցում բանակցային գործընթացին։ Նրա խոսքով, ժամանակին Հայաստանը կրկին պասիվ եղավ այս հարցում, դրա համար էլ բազմահազար սիրիական համայնքից մնաց ընդամենը 8 հազար հայ։

«Մենք հանդիսանում ենք Մերձավոր Արևելքի մի մասը։ Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ, ցուցակագրվեր, ապացուցեր մասնակցությունը և գնար Ժնև, թեկուզ զուտ ներկա գտնվելու համար։ Դա շատ կարևոր էր Հայաստանի համար, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց Արման Նավասարդյանը։

© PanARMENIAN PhotoАрман Навасардян
Арман Навасардян - Sputnik Արմենիա
Арман Навасардян

Այս իրադարձությունների ֆոնին Իրանը հայտարարեց, որ ցանկանում է միջնորդ հանդիսանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև` լուծելու Արցախյան հակամարտությունը։ Նրա խոսքով` Իրանը ցանկանում է վճռական ձայն ունենալ տարածաշրջանում և մտնել գերտերությունների թատերաբեմ։ Բայց ասել, որ այս գործողություններն Իրանը կատարում է հօգուտ Հայաստանի, արտակարգ և լիազոր դեսպանը ձեռնպահ է մնում հայտարարություններից և պարզապես փաստերը համադրում։

«Թեհրանը չի բարձրաձայնում` ինչ ֆորմատով է մասնակցելու գործընթացին։ Եթե նա հայտարարեր, որ հանդես կգա Մինսկի խմբի համանախագահների հետ, ես կողջունեի, բայց պարզվում է` Իրանն ուզում է առանձին ներկայանալ։ Սա կարող է սրել իրավիճակը, քանի որ չմոռանանք, որ Թուրքիայի համար վարդագույն երազանք էր՝ մտնել այս գործընթաց։ Նա հանդես կգա պահանջով»,-ասաց Նավասարդյանը։

Մյուս կողմից՝ Գերմանիան դառնալու է ԵԱՀԿ համանախագահ, որի հետ Բաքուն մեծ հույսեր է կապում։ Նրա համոզմամբ` աշխարհը հիմքերից ցնցող իրադարձությունների ֆոնին Հայաստանը պետք է շատ զգուշավոր լինի հնարավոր վտանգներից խուսափելու համար։

Ուրբաթ օրը` հունվարի 29-ին, մեկնարկեց «Ժնև-3»-ը, որին մասնակցում են Սիրիայի իշխանությունն ու ընդդիմադիր ուժերը։ Սիրիայի քրդերին չեն հրավիրել բանակցություններին, ուստի նրանք հայտարարել են, որ չեն ընդունելու արդյունքները։ Ավելի վաղ Սիրիայի հարցով բանակցություններին դեմ էին արտահայտվել Թուրքիան ու Ֆրանսիան։ Իսկ Ռուսաստանը կողմ էր այդ մասնակցությանը։ Նախատեսվում է, որ բանակցությունները կընթանան 6 ամիս։ Նախորդ` «Ժնև-2»-ն անցկացվել է 2014 թվականի հունվարին։

 

Լրահոս
0