00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխայի դաստիարակություն. ազատության և ամենաթողության սահմանագիծը

© Sputnik / Борис Бабанов / Անցնել մեդիապահոցПродажа детской одежды
Продажа детской одежды - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխայի դաստիարակությունը սկսվում է նրան ընտրության ազատություն տալուց, համոզված են մասնագետները։ Sputnik Արմենիան երիտասարդ մայրիկի ու հոգեբանի հետ փորձեց պարզել, թե ինչպես կարելի է երեխային ազատություն տալ, որպեսզի այն չվերածվի ամենաթողության

Գոհար Սարգսյան, Sputnik

Ինչ ուտել, ինչ հագնել, ինչ խաղալ: Չորս տարեկան Դանիելային մայրը՝ Անուշը, տալիս է ընտրության հնարավորություն: Հաճելին օգտակարի հետ համատեղելու համար դիմում է մայրիկների փոքրիկ խորամանկություններին: Օրինակ` մայր ու դուստր պատրաստվում են գնալ զբոսանքի, Անուշը պատրաստում է 2 հագուստ ու Դանիելային առաջարկում ընտրել դրանցից մեկը: Այս դեպքում երեխայի գիտակցության մեջ հաստատվում է, որ իր կարծիքը կարևոր է:

«Ինքս մասնագիտությամբ բժշկուհի եմ ու գիտեմ երեխաների հետ շփվելու ձևը: Ամբողջ օրս նվիրում եմ աղջկաս դաստիարակությանը. Նրա համար ոչ միայն ծնող եմ, այլև ընկեր, ով լսում ու հարգում է նրա կարծիքը»,- բացատրում է նա իր մոտեցումը։

Որպեսզի երեխայի ընտրությունը լինի մտածված ու պատճառաբանված, համապատասխան հարցեր է պետք տալ նրան: Ասենք` ինչու է նա ընտրում տվյալ շապիկը, խաղալիքը կամ ափսեն: Լավ արդյունք ստանալու համար նման փոքրիկ վարժանքներն անհրաժեշտ պայման են:

«Օրինակ` մեր տանն արգելված է ճաշելիս հեռուստացույց դիտելը: Երեխաս ստանում է հնարավորություն՝ կամ դիտել հեռուստացույց ու հաց չուտել, կամ ուտել ու հետո հեռուստացույց դիտել: Ի՞նչ եք կարծում` կա՞ ընտրություն: Սրանով դուք երեխային պատասխանատվություն եք սովորեցնում. սա նրա որոշումն է»,- ասաց հոգեբան Իրինա Խանամիրյանը:

Շատ կարևոր է հարգել երեխայի ընտրությունը։ Քննադատության հետևանքով երեխան կարող է չվստահել ծնողներին կամ չցանկանալ շփվել նրանց հետ։ Մասնագետները ծնողներին ևս մեկ կարևոր խորհուրդ են տալիս` ծնողը երբեք չպետք է կորցնի իր հեղինակությունը:

«Եթե, օրինակ, խանութ գնալիս խոստացել եմ, որ խաղալիք պետք է գնեմ, ես դա պետք է անեմ: Կամ կարելի է պայմանավորվել, երեխային ասել, որ ինձ մոտ կա 5 հազար դրամ, ու նա պետք է այդ գումարի մեջ ընտրի որևէ խաղալիք։ Բայց հիմնականում ծնողների խնդիրն այն է, որ նրանք թակարդի մեջ են ընկնում: Սկզբում ծնողը երեխային ասում է, որ խանութում նա ոչինչ չուզի, որովհետև չի գնելու: Երեխան մտնում է, սկսում լաց լինել, ծնողն էլ արագ գնում է ցանկացածը: Այստեղ նրա հեղինակությունը երեխայի աչքում ընկնում է»,-ասաց մանկական հոգեբանը:

Փորձը լավագույն ուսուցիչն է` պետք է թողնել երեխային նաև սխալվել, եթե, իհարկե, դա չի սպառնում նրա անվտանգությանը:

«Երեխային պետք է դիտել որպես առանձին անձ, ով իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, իրավունք ունի ունենալ իր սեփական մտքերը, պահանջները բավարարել իր ցանկացած ձևով, բայց ես տալու եմ այն սահմանները, որում դա հնարավոր է իրականացնել»,- ընդգծեց Իրինա Խանամիրյանը:

Մանկական հոգեբանը նշեց, որ այն երեխաները, որոնք սեփական կարծիքը հայտնելու հնարավորություն չեն ունենում, դառնում են ագրեսիվ և ունենում նյարդային խնդիրներ: Նա միաժամանակ հիշեցնում է՝ նույնը կարող է լինել նաև ամենաթողության դեպքում:

 

 

 

 

Լրահոս
0