ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Այս շաբաթ Հայաստանում եղանակն անակնկալներ չի մատուցի, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։
Ըստ կանխատեսման` փետրվարի 1-ին, 3-5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով:
Այսօր ցերեկը ողջ հանրապետությունում կլինի դրական ջերմաստիճան, ամենատաք եղանակը ցերեկը կգրանցվի Տավուշում` մինչև 16 աստիճան տաքություն։
Երևանում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ:
Առաջիկա 5 օրերին մայրաքաղաքում ցերեկը կլինի դրական ջերմաստիճան, այսօր սպասվում է 3-5 աստիճան տաքություն։
