00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Ամիրխանյան. Մշակույթում կվերացնեի «դուր գալու» սինդրոմը

© LoriNewsРоберт Амирханян
Роберт Амирханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը Sputnik ռադիոկայանի եթերում իր խոհերը ներկայացրեց երաժշտության, հասարակության ու մշակույթի մասին ընդհանրապես

- Եթե ընդունենք, որ «Երազ իմ երկիր հայրենի» երգը Ձեր վերաբերմունքն է Հայրենիքի ու բանակի հանդեպ, ապա ի՞նչ կասեք հասարակության վերաբերմունքի մասին։

— Ես չեմ վախենա ներկայիս շրջանն անվանել «բանակի նոր ծնունդ»: Հասարակությունը գնալով մերձենում է բանակին: Ցավալի լուտանքների, մահաբեր հարձակումների ֆոնին այլ կերպ չէր էլ կարող լինել: Մարդկանց մոտ կա հստակ զգացողություն, որ իրենց պաշտպանված լինելը կախված է զինվորից, ու մարդիկ այսօր փորձում են իրենք էլ փոխադարձաբար պաշտպանել այդ զինվորին` պաշտպանել իրենց սիրով:

- Հիշում եմ` զորամասում բանակի փառահեղ օրհներգը երգելիս գալիս էր մի պահ` սկսած «Ես մի ծիլն եմ քո ծաղկի» տողից, երբ ամբողջ զորքը սկսում էր հետ ու առաջ ընկնել։ Այնպիսի տպավորություն էր, որ Դուք մեղեդին գրել եք Ձեր երաժշտական կատարյալ լսողությանը համապատասխան: Գուցե կարիք կա, որ այն պարզեցվի, ու սովորական զինվորը ևս կարողանա այն կատարել։

— «Երազ իմ երկիր հայրենի» գործը ստեղծվել է ազատ սիրուց: Ամբողջ իմաստն այն է, որ մենք տնապահ ազգ ենք, այլ ոչ թե նախահարձակ, ոչ թե ագրեսիվ: Տուն պաշտպանողը չի կարող լինել նախահարձակ: Այն ուղղակի ունի իր մեջ այն ուժը, որը շատ ավելի զորավոր է, քան նախահարձակինը: Ուժեղի մեջ կուտակվում են զգայականը, գիտակցականը, որոնք կրկնապատկում են այդ ուժը: Սա խաղաղասեր և սիրով լցված մարդու օրհներգ է: Ահա թե ինչով է բացատրվում ոչ քայլերգային ռիթմը: Բայց, իրոք, գալիս է մի պահ, երբ երգելիս կարիք է զգացվում կազմավորվելու և ամբողջանալու, ու հենց էստեղ է ի հայտ գալիս ղեկավարի, լիդերի գործոնը, ով ինքը պետք է մատնանշի, թե որտեղ է հարկավոր միասին լինել, իսկ որտեղ` համբերել:

- Ձեր երգերում հաճախ եք դիմել բանաստեղծների ստեղծագործություններին` Միսաք Մեծարենց, Վահագն Դավթյան և այլք: Դուք զգու՞մ եք, որ այսօր ունենք բազմաթիվ երգեր, որոնք գրված են պարզապես խոսքի հեղինակի, այլ ոչ թե բանաստեղծի կողմից:

— Երգը բանաստեղծության շարունակությունն է, ասեմ ավելին` երգը բանաստեղծության տողերի միջև առկա լռության մեջ ապրող հնչյունների բացահայտումն է: Եթե որևէ տեքստ իր մեջ փոքրիշատե ունի քնարերգության շունչ, ապա այնտեղ ապրում է երաժշտությունը, ու քեզ մնում է ոչ թե հորինել երաժշտություն, այլ պարզապես լսել տողերի միջև թաքնված լռության ձայները: Այդժամ դա կդառնա այն ոգեշունչ երևույթը, որը մարդուն պարգևում է խոյանք և մշակութային խորագույն ապրումներ: Ցավոք, այսօր ես տեսնում եմ ահռելի քանակով մտքին, հոգուն, սրտին ոչինչ չասող բառակույտեր, որոնց վրա հորինված, սարքված է մեղեդի, որն իր հերթին դառնում է նպատակային ծախու ապրանք` բավարարելու բիզնես նպատակը: Բիզնեսի շունչը սկսել է փոխարինել նվիրական զգացողությունները:

- Կարծիք կա, որ Ռոբերտ Ամիրխանյանը դժվար մարդ է: Համաձա՞յն եք։

— Ես պատրաստ եմ ճղված հագուստով քայլել փողոցում, միայն թե իմ երգի կատարումը չլինի ճղված: Եվ եթե, օրինակ, մեղեդին մեկը վերցնում է և փորձում է ձևափոխել, ես նրան պարզագույն հարց եմ տալիս. «Սիրելիս, այս մեղեդին ստեղծելու համար թափվել է դույլերով արցունք, և ես եկել եմ ճշմարտությանը` մտորելով, թե որքան կարելի է աշխատել մեկ մեղեդու վրա: Ես աշխատում եմ այնքան, մինչև ճշմարտությունը գտնեմ: Մեկ ուրիշը թող իրենը ստեղծի, գտնի, այլ ոչ թե ձևափոխի: Ես չեմ սիրում արվեստում և ոչ մի ձևականություն:

- Ի՞նչն է արվեստում վերջերս ոգևորել Ձեզ։

— Ես այժմ դասավանդում եմ մի ուսումնական հաստատությունում, որտեղ փորձում եմ 14-15 տարեկան մեր կրտսեր բարեկամներին ուղղորդել դեպի հայկականը: Նկատում եմ, որ նրանք սիրում են արևմտյան, ամերիկյան երաժշտություն ու ցանկանում են դա կատարել: Ես նրանց ասում եմ. «Իսկ կա՞ ինչ-որ այլ բան, որը քոնն է», և նկատում եմ, որ երբ նրանք կատարում են հայկական ստեղծագործություններ, նրանց մոտ շատ ավելի լավ է ստացվում, այդժամ արթնանում է նրանց պատվախնդրության և արժանապատվության սկզբունքը, նրանք սկսում են հասկանալ, որ դա է այն, ինչով աշխարհին միայն մենք կարող ենք ներկայանալ:

- Ո՞րն է ամենահրատապ փոփոխությունը, որ կկատարեիք այսօր մշակույթի ոլորտում:

— Ազգային երաժշտական մշակույթի ինքնագիտակցությունը կդարձնեի մշակութային քաղաքականության հիմքը, որը հեռու կլիներ դեկորացիաներից և դուր գալու սինդրոմից:

 

 

Լրահոս
0