00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրայր Թովմասյան. «Շատով ձվածեղ ուտելն ու օրենք գրելը լավ չէ»

Բաժանորդագրվել
Կառավարության հերթական նիստից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ներկայացրեց նոր ընտրական օրենսգրքի նախագծի մեխանիզմները, որոնք կօգնեն բացառել ընտրակեղծիքները։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է օրինագծի մշակողների և ընդդիմախոսների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik, Գոհար Սարգսյան. Պարզվում է` նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակողները միայն իշխանության ներկայացուցիչներն են։

Լրատվամիջոցներից մեկի հարցին «Մի տեսակ տխու՞ր չէ մենակ իշխանական ուժերով ընտրական օրենսգիրք կազմելը». Հրայր Թովմասյանը պատասխանեց.

«99 թվականին ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ մենակ էի գրում։ Հետո մի քանի բան կա, որի ժամանակ շատով լինելն այդքան էլ լավ չի` մեկը ձվածեղ ուտելն է, մյուսն էլ` օրենք գրելը»։

Հրայր Թովմասյանը կարծում է, որ լավագույնն այն օրենսգիրքն է, որը վստահություն է առաջացնում հասարակության շրջանում։ Հետևաբար նա պատմեց, թե ինչպես են ուզում «շահել» այդ վստահությունը։ Ըստ նրա` մշակվող նոր մեխանիզմները բացառելու են ընտրակեղծիքները և կրկնակի քվեարկությունը։

«Երբ անձը մոտենա ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին, կմուտքագրվի անձի նույնականացման քարտը, և այդ րոպեին համակարգչի էկրանին կհայտնվի նրա նկարը։ Եթե հանկարծ պարզվի, որ քաղաքացու տվյալներն այդ տեղամասի ընտրողների ցուցակներում չկան, նրան թույլ չեն տա ընտրել։ Եթե անձը կփորձի երկրորդ անգամ քվեարկության գալ միևնույն նույնականացման քարտով, այս դեպքում համակարգչային որոշակի ազդանշան կտրվի, կհրավիրվի ոստիկանություն ու նրան դուրս կհանեն»։

Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ «մարդկային գործոն միշտ էլ կա, ու ցանկացած համակարգչային ծրագիր կազմում են մարդիկ` մշակելով կեղծիքի մեխանիզմները»։

«Մենք նախագծի մշակմանը չմասնակցելու մի քանի պատճառ ունենք։ Նախ, իշխանությունը երբևէ բովանդակային առաջարկներ չի ներկայացնում։ Բացի այդ, նոր սահմանադրությունից հետո ակնհայտ է, որ բարեփոխումների քաղաքական կամք չկա»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մարտիրոսյան
Митинг оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване. Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Արմեն Մարտիրոսյան

Ժամանակին Արմեն Մարտիրոսյանն առաջարկներ է ունեցել, որոնք մերժվել են։ Դրանց թվում էր` ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելը։

«Միջազգային կազմակերպություններ կային, որոնք պատրաստ էին անվճար հիմունքով տեսախցիկներ տրամադրել։ Սակայն իշխանությունը հրաժարվեց»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը։

Առաջարկներով էր հանդես եկել նաև ՀԱԿ-ը։ Նրանք պահանջել են, որ ընտրելուց առաջ սահմանվի բութ մատի թանաքոտում և քվեարկությունից հետո հրապարակվեն ցուցակները։

«Ցուցակների հրապարակումը հակասահմանադրական է»,-կարճ ու կոնկրետ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։

Ինչ վերաբերում է մատը թանաքոտելուն, ապա Թովմասյանի խոսքով` մատների թանաքոտումն անգամ Վրաստանում խնդիրներ առաջացրեց։

«Սկսած նրանից, որ դռան բռնակների, աստիճանների բազրիքների վրա թանաքի հետքը մնում էր, այսինքն` մարդը, դեռ չմասնակցած ընտրության, ցույց էր տալիս, որ թանաքը բազմակի օգտագործվել է»,-ասաց Հրայր Թովմասյանը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու Դաշնակցությանը, ապա նրանք այս հարցում աջակցում են Հանրապետականին։

 

Լրահոս
0