00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Թուրքիային հասցեագրված մեղադրանքները խաղի են նման

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Стамбул
Города мира. Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելը փորձում է Թուրքիայի միջոցով պահպանել իսլամական երկրների վրա ունեցած ազդեցության լծակները

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Այն, որ Իսրայելի ՊՆ-ն Թուրքիային մեղադրում է «Իսլամական պետությունից» նավթ գնելու մեջ, ցուցադրական բնույթ է կրում, կարծում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել էր, որ ԻՊ-ի գրոհայինները ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից։ Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը, ով Աթենքում երեքշաբթի հանդիպում է ունեցել Յաալոնի հետ, նույնպես հայտարարել է, որ ԻՊ-ն մաքսանենգ ճանապարհով ձեռք բերած նավթի մեծ մասը վաճառում է Թուրքիային։

«Իսրայելացի նախարարի հայտարարությունը կարելի է անակնկալ համարել թուրքական իշխանության համար, չնայած Էրդողանն էլ վերջերս Իսրայելի հասցեին քննադատությամբ հանդես եկավ։ Մյուս կողմից` անհրաժեշտ է հիշել, որ երկու երկրներն էլ կից են արևմտյան դաշինքին ու շատ դեպքերում հանդես են գալիս, որպես դաշնակիցներ», — ասաց Խուդավերդյանը։

Թուրքագետի կարծիքով` Իսրայելի դեմ հանդես եկող իսլամական աշխարհը բաժանելու համար թուրք-իսրայելական խաղ է գնում, որն ուղղված է արտաքին լսարանին։ Նպատակն այն է, որ ցույց տան, թե Թուրքիան ու Իսրայելը հակառակորդներ են։

«Սակայն պետք է հիշել, որ երկու երկիրն էլ ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցներն են։ Միանշանակ կարելի է ասել, որ նման հայտարարությունների նպատակը միջազգային հանրությանը խաբելն է», — կարծում է թուրքագետը։

Նա կարծում է, որ Իսրայելը մինչև վերջերս ցանկանում էր, որ Թուրքիան իսլամական աշխարհում առաջատար դիրք զբաղեցներ, և նրա օգնությամբ մյուս իսլամական երկրներն ավելի քիչ վերահսկելի դառնային։ Սակայն Թուրքիան ձախողեց այդ ծրագիրը, այդ դերը ստանձնեցին և Իրանն ու Սաուդյան Արաբիան։

Խուդավերդյանի խոսքով` նույն Թուրքիան այժմ բավական բարդ վիճակում է գտնվում։

Թուրքիայի նկատմամբ կիրառված ռուսական տնտեսական պատժամիջոցներին լրացնում են Ռուսաստանի հաջող գործողությունները Սիրիայում։ Թուրքագետի խոսքով` Ռուսաստանի կողմից С-300 և С-400 համակարգերի տեղակայման միջոցով նվազագույնի են հասցրել Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում, բացի այդ աճում է ՌԴ-ի ազդեցությունը Սիրիայի քրդերի շրջանում։

«Թուրքիայում շարունակում է աճել լարվածությունը։ Թուրքական գլխավոր շտաբի տվյալների համաձայն` միայն հունվարին Թուրքիայում սպանվել է 15 զինվոր։ Սա նշանակում է, որ Քրդստանի աշխատավոր կուսակցությունը թուրք ուժայինների դեմ պարտիզանական պատերազմ է վարում, ինչն ավելի է դժվարացնում իրավիճակը պաշտոնական իշխանության համար», — ասաց Խուդավերդյանը։

Նրա խոսքով` ՔԱԿ-ն առաջիկայում չի պատրաստվում զիջումների գնալ Թուրքիայի իշխանության հանդեպ, ինչի մասին հայտարարում են նաև քրդական կուսակցության առաջնորդները։

 

Լրահոս
0