00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեյցարական ժամացույց` հայկական շեշտադրությամբ

© NoblesseСасун Сирмакес
Сасун Сирмакес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
11 տարի առաջ շվեյցարահայ Սասուն Սիրմակեսը որոշեց ստեղծել Cvstos ապրանքանիշի ժամացույցները

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Շվեյցարահայ Սասուն Սիրմակեսը հիմնադրեց Cvstos ապրանքանիշը, որն արդեն մի քանի տարի է` մեծ ճանաչում է վայելում աշխարհում։

«Թիկ-թակ` սա երևի երկրորդ բառն է, որը ես սովորել եմ մանուկ հասակում։ Որքան ինձ հիշում եմ, ինձ միշտ հետաքրքրել է ժամացույցի կառուցման տեխնոլոգիան։ Ինձ դուր էր գալիս հետևել հորս աշխատանքին, նրանից սովորել այդ արհեստի հիմունքներն ու փորձ ձեռք բերել», — հիշում է 33-ամյա գործարարը ։

Barev Today-ը գրում է, որ շվեյցարական ժամացույցների հայկական տարբերակի յուրահատկությունն այն է, որ պատրաստվում են ձեռքով։

Ժամանակի պահապանները

Ժամացույցների հանդեպ սերը մանկությունից է եկել։ Դեռ փոքր տարիքում Սասունն ապրում էր ժամացույցների բարդ աշխարհում և հանգստյան օրերին ու ամառային արձակուրդներին աշխատում էր հոր կողքին, որը ժամացույցների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունների խմբի տնօրենն էր ու համասեփականատերը։

Երբ Սասունը դարձավ 17 տարեկան, սկսեց աշխատել հոր ընկերությունում և խորացնել գիտելիքները։

Նրա ջանքերն իզուր չէին, քանի որ 2004 թվականի գարնանը Սասունը Տերանովայի հետ որոշեց հիմնադրել Cvstos ապրանքանիշը։

Երիտասարդ սկսնակ հայ գործարարը բախվեց մի շարք դժվարությունների, նրա առջև խնդիր էր դրված` շարունակել ուսումը կամ միանալ հոր գործին։

«Հաջողակ գործարար դառնալու համար պետք է էնտուզիաստ լինել ու նվիրվել սեփական գործին։ Այն, ինչ ունեմ այսօր, քրտնաջան աշխատանքի, հորս աջակցության ու սեփական ուժերի հանդեպ ունեցած հավատի արդյունք է», — նշում է Սիրմակես-կրտսերը։

Այսօր Սասունը ամենաթանկ ժամացույցների շվեյցարական ընկերության գործադիր տնօրենն է ու համահիմնադիրը։ Վերլուծական մտածողությունն ու կազմակերպչական հմտությունները օգնել են նրան, որ աշխատանքի ընդունի 50 պրոֆեսիոնալ մասնագետի։

© NoblesseԱնտոնիո Տերանովա, Դանի Պեդրոս և Սասուն Սիրմակես
Антонио Терранова, Дани Педроса и Сасун Сирмакес - Sputnik Արմենիա
Անտոնիո Տերանովա, Դանի Պեդրոս և Սասուն Սիրմակես

Ժամագործներն ամեն օր սեփական ձեռքերով սպիտակ, կարմիր, կանաչ ու դեղին ոսկուց ադամանդապատ ժամացույցներ են ստեղծում, որոնց գինը տատանվում է 50 հազարից մինչև մի քանի միլիոն եվրոյի սահմանում։

Այս ապրանքանիշի ժամացույցներ են կրում Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Գերմանիայի, Անգլիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանից քաղաքական գործիչներն ու գործարարները, դերասաններն ու ռեժիսորները։

Սիրմակես-կրտսերի ժամացույցները ոչնչով չեն զիջում Franck Muller Watchland ապրանքանիշին։ Հնարավոր է, որ տաղանդավոր երիտասարդը հետագայում շվեյցարական թանկարժեք ժամացույցների միանգամից երկու ընկերության սեփականատեր դառնա, գրում է Barev Today-ը։

 

 

Լրահոս
0