00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրապետականները չեն հաստատում կրթության նախարարի պաշտոնը լքելու լուրերը

© Sputnik / Asatur YesayantsМинистр образования и науки Армении Армен Ашотян
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին օրերին քաղաքական վերնախավում սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է Արմեն Աշոտյանին հեռացնել կրթության ու գիտության նախարարի պաշտոնից ու Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակել

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի հնարավոր հրաժարականի և նոր պաշտոնին նշանակման մասին որևէ տեղեկություն չունեն։

Որոշ տվյալների համաձայն` նախարարական պորտֆելը կարող է փոխանցվել Հանրապետականների կոալիցիոն նոր գործընկերոջը` Դաշնակցություն կուսակցությանը։ Այդ պաշտոնի հավակնորդների թվում է նաև կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ ու հայտնեց, որ այսօր «պապիկ է դարձել»։

Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ասաց, որ որևէ տեղեկատվության չի տիրապետում։

«Ես ոչինչ չգիտեմ», — ասաց նա։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ հավանական փոփոխությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, սակայն կարծում է, որ «Աշոտյանը դիվանագիտական ոլորտում իրեն ավելի լավ կդրսևորի, քան շատ-շատերը»։

Ինչ վերաբերում է գիտության ու կրթության պաշտոնին Լևոն Մկրտչյանի հավանական նշանակմանը, ապա Մարտիրոսյանը կատակեց` ասելով «որ նրա մոտ դա արդեն սովորություն է դարձել»։ Մկրտչյանն այդ պաշտոնը զբաղեցրել է երեք անգամ` 1998-1999, 2001-2003 և 2006-2008 թվականներին։

Աշոտյանի հարցը կքննարկվի ՀՀԿ այսօրվա գործադիր խորհրդի նիստում։

Արմեն Աշոտյանը նախարարի պաշտոնում նշանակվել է 2009 թվականի մայիսի 12-ին։ Պաշտոնավարման շուրջ 7 տարում բազմաթիվ անգամ խոսվել է, որ Աշոտյանն ազատվում է պաշտոնից ու դեսպան է նշանակվելու (անցյալ անգամ նրան Գերմանիայի դեսպան էին «նշանակել»)։

 

 

Լրահոս
0