ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Համասեռամոլների իրավունքների պաշտպան, փաստաբան Գեորգի Տատիշվիլին պահանջում է օրինականացնել միասեռ ամուսնությունները, դրա համար նա հայց է ներկայացրել Վրաստանի սահմանադրական դատարան, հաղորդում է Sputnik Վրաստանը։
Ինչպես պնդում է Տատիշվիլին, Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 1106 հոդվածի բովանդակությունը (ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր միություն է` ընտանիք ստեղծելու նպատակով) չի համապատասխանում Վրաստանի սահմանադրության 36 հոդվածին (ամուսնությունը` որպես կամավոր միություն, հիմնվում է ամուսինների իրավահավասարության վրա)։
Փաստաբանը դիմել է սահմանադրական դատարան, որպեսզի պաշտպանի համասեռամոլների իրավունքները, որոնք նրա կարծիքով Վրաստանում խոցելի սոցիալական խումբ են։
Բացի այդ, Տատիշվիլին պնդում է, որ ներկայացրած հայցից հետո նրան սկսել են սպառնալ, ուստի նա խնդրում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելավշիլիին` ապահովել իր անվտանգությունը։
Առաջիկայում նա մտադիր է հայց ներկայացնել դատարան` միասեռ զույգերին երեխա որդեգրելու թույլտվության պահանջով։