00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. «Երբ բանակը հենվում է երիտասարդների վրա, ես հանգիստ եմ»

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցСовместные учения Коллективных сил оперативного реагирования ОДКБ "Взаимодействие-2015"
Совместные учения Коллективных сил оперативного реагирования ОДКБ Взаимодействие-2015 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենասիրություն և երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակություն հասկացությունները գրեթե հոմանիշներ են, որոնց պետք է մշտապես ուշադրություն դարձնել։ Այդ մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Վերջին տարիներին նկատվում է հայրենասիրության աճ, ամենից առաջ` հայ երիտասարդության շարքում։ Դա հատկապես նկատելի է, երբ իրավիճակը սրվում է, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։

Նա կարծում է, որ ծառայության ընթացքում յուրաքանչյուրը կարող է սխալ թույլ տալ, և եթե դա տեղի է ունեցել, պետք է հնարավորություն տալ մտածել այդ մասին։

Կան օրապահ զինվորներ, որոնք ամեն օր հերթապահում են և երկու ժամը մեկ փոխվում։ Եղել է, որ ես նկատել եմ` զինվորը պահակակետում չէ։ Կանչել եմ ու հարցրել.

«Եթե, օրինակ, թշնամին, իմանալով այն մասին, որ դու դիրքում չես, որոշի բարձով զինվորին խեղդել, ինքդ քեզ կներե՞ս դրանից հետո»։

© Sputnik / Asatur YesayantsՆորակոչիկներ
Призывники сдают документы - Sputnik Արմենիա
Նորակոչիկներ

Եղիազարյանը նշեց, որ իր խոսքերից հետո զինվորը մտածմունքի մեջ ընկավ։ Նա կարծում է, որ յուրաքանչյուրին պետք է մտածելու հնարավորություն տալ, հենց այդ ժամանակ նա կհասկանա կարևորությունը, և նրա մոտ կհայտնվի պատասխանատվության զգացում։

«Օրինակ` կան հրամանատարներ, որոնք փորձում են նվազագույն խախտման դեպքում շատ կոշտ մեթոդներով պատժել զինվորին, բայց դա գործուն չէ։ Իսկ ես նախընտրեցի կանչել զինվորին ու զրուցել նրա հետ»,- պատմեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա հավելեց, որ եթե պարզապես ստիպես պատմել օրապահի պարտականությունների մասին, ապա դա օգուտ չի տա, նույնիսկ եթե նա ամեն ինչ անգիր է արել։

Ինչի՞ց է սկսվում Հայրենիքը

Եղիազարյանը նշեց, որ այսօրվա դրությամբ հազիվ թե կարելի է միանշանակ գնահատական տալ, բայց նա կարծում է, որ դա պետք է լինի կազմակերպված գործընթաց։

«Մարդու մոտ հայրենասիրության զգացումը ձևավորում է մանկապարտեզից։ Եթե ծնողները մանկուց հայրենիքի նկատմամբ բացասական զգացմունքներ են ներարկում, ապա նորակոչիկը դժկամությամբ է մեկնում բանակ»,- պարզաբանեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Դա առաջին հերթին կախված է ընտանիքից, իսկ հետո` ուսումնական հաստատություններից, որոնք պետք է վերանայեն ռազմական և ֆիզիկական պատրաստության դասավանդման հարցը։

«Առաջին հերթին` դա պետք է հայրենասիրության զգացումը զարգացնելու համար։ Մարդը պետք է մարդկային որակներ ունենա, որոնց հիման վրա կարելի է ձևավորել այլ արժեքներ` ելնելով սեփական ժողովրդի ազգային առանձնահատկություններից»,- ասաց Եղիազարյանը։

Փորձագետը կարծում է, որ մարդը պետք է բարի լինի և պատրաստակամ, ինչպես նաև բարեպաշտ քրիստոնյա, թեև նա ծառայությունը չի կապում կրոնի հետ։ Ուղղակի պետք է հաշվի առնել քրիստոնեական արժեքները։

Երիտասարդներին` կանաչ ճանապարհ

Եղիազարյանը նշում է, որ ինքը շատ հանգիստ է, քանի որ բանակն այսօրվա դրությամբ հիմնվում է 18-20 տարեկան տղաների վրա։ Նախկինում, նրա խոսքով, այդ հարցը վիճելի է եղել, սակայն փորձը ցույց է տվել, որ երիտասարդ զինվորներն ավելի վճռական են մյուսներից։

Ողջ աշխարհում բանակի հիմքը հենց այդ տարիքային կարգի զինվորներն են, կարծում է նա։

Ռազմական փորձագետը կարևորում է նաև մեկ այլ հարց. այսօր ռազմական և ֆիզիկական պատրաստության դասերը պետք է այնպես կազմակերպվեն, որպեսզի հետագայում նորակոչիկի համար հեշտ լինի բանակի նորմատիվները հանձնելը։

«Չի կարելի թույլ տալ, որպեսզի ծանրաբեռնված զինվորը գնա բանակ և արդեն այնտեղ սկսի հասկանալ, թե ինչպես հանձնի նորմատիվները։ Նրան պետք է նախօրոք նախապատրաստել դրան։ Այդ դեպքում նա հեշտությամբ կարող է հարմարվել բանակային պայմաններին»,- ասաց Եղիազարյանը։

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԶինվորներ
Совместные учения Коллективных сил оперативного реагирования (КСОР) ОДКБ Взаимодействие-2015 - Sputnik Արմենիա
Զինվորներ

Յուրաքանչյուր տարիքային խումբ որոշակի նորմատիվներ է հանձնում` ելնելով ֆիզիկական առանձնահատկություններից և պատրաստվածությունից։

Նրա խոսքով` բոլոր նորմատիվները շատ կարևոր են, օրինակ` ձգումը։

«Եթե զինվորը գտնվում է լեռնային տեղանքում կամ փոսի մեջ, նրան ուժ է պետք դուրս գալու համար։ Պետք է զարգացնել մկանային համակարգը, քանի որ դա պետք է ոչ միայն զինվորին, այլ նաև աղետի մեջ գտնվող ընկերոջը կամ վիրավոր զինվորին»,- ասաց պորտալի զրուցակիցը։

Եղիազարյանը հավելեց, որ եթե ստիպես մարդուն ծառայել, միշտ չէ, որ կարելի է հասնել արդյունքի։ Շատ կարևոր է, որպեսզի մարդը հասկանա, թե ինչու է գնացել բանակ։

 

 

 

Լրահոս
0