Տանգո, արգենտինական երաժշտություն և Էնիո Մարիկոնեի, Մարտին Պալմերիի, Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։ Հենց Պիացոլան է փոխել պատանի Մարիոյի մտածողությունը:
Հունվարի 27–ին տեղի ունեցավ իտալացի բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և կիթառահար Լուկա Լյուչինիի համերգը` Հայաստանի պետական երիտասարդ նվագախմբի նվագակցությամբ` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Նվագախմբի 10–ամյակին նվիրված համերգի ընթացքում հնչել են Էնիո Մարիկոնեի, Մարտին Պալմերիի, Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։ Ըստ ծրագրի` համերգը պետք է տևեր 90 րոպե, բայց հանդիսատեսը վայելեց երեկոն շուրջ երկուսուկես ժամ։

1/16
© Sputnik / Asatur Yesayants
Ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի

2/16
© Sputnik / Asatur Yesayants
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի շարֆը, որով նա ելույթ ունեցավ Երևանում

3/16
© Sputnik / Asatur Yesayants
Ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը գրիմանոցում` բեմելից առաջ

4/16
© Sputnik / Asatur Yesayants
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը բեմում

5/16
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան

6/16
© Sputnik / Asatur Yesayants
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ելույթ է ունեցել Հայաստանի երիտասարդական նվագախմբի 10–ամյա հոբելյանին նվիրված համերգին

7/16
© Sputnik / Asatur Yesayants
Կիթառահար Լուկա Լյուչինին ելույթ էր ունենում Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ

8/16
© Sputnik / Asatur Yesayants
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը

9/16
© Sputnik / Asatur Yesayants
Ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին գրիմանոցի հայելու մոտ

10/16
© Sputnik / Asatur Yesayants
«Մարիոն բեմում բոլորովին այլ մարդ է, նա սուպերպրոֆեսիոնալ է։ Մարիոն բեմում ամեն ինչ է։ Նա այն զգացմունքային հերոսն է, որը կարիքը զգում է մեր հասարակությունը»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Սմբատյանը

11/16
© Sputnik / Asatur Yesayants
Ակորդեոնահար Մարիո Ստեֆանա Պիետրոդարկին և կիթառահար Լուկա Լյուչինին

12/16
© Sputnik / Asatur Yesayants
«Պիացոլան ազդել է ինձ վրա, նա ինձ ուժ է տվել։ Ես շատ եմ սիրում նրա երաժշտությունը և վայելում եմ այն»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Պիետրոդարկին

13/16
© Sputnik / Asatur Yesayants
Կիթառահար Լուկա Լյուչինին և Սերգեյ Սմբատյանը

14/16
© Sputnik / Asatur Yesayants
Մարիո Պիետրոդարկին խոստովանեց Sputnik Արմենիայի թղթակիցն, որ մանուկ հասակում հեռու է եղել երաժշտությունից

15/16
© Sputnik / Asatur Yesayants
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Սերգեյ Սմբատյանը և Լուկա Լյուչինին ընդունում են ծափահարությունները

16/16
© Sputnik / Asatur Yesayants
«Ես շնորհակալ եմ ընտանիքիս ինձ աջակցելու համար։ Չէ՞ որ իմ` որպես անձի կայացման գործում կարևոր դեր է խաղացել ընտանիքս։ Հարազատների աջակցությունը կարևոր է բոլոր համար, հատկապես երիտասարդի»
