00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ճտերի» ջոկատը պայքարում էր հանուն հայրենիքի

© Military-PhotosРазведка. Военные
Разведка. Военные - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
90–ականների սկզբին շատ տղաներ որպես կամավորներ մեկնում էին հայկական բանակ։ Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը նրանց շարքում էր, ովքեր անտարբեր չէին հայրենիքի ճակատագրի հանդեպ

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական բանակի սկզբնավորման ականատեսները` երգիչ Դավիթ Ամալյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանը, շնորհավորեցին Հայոց բանակի օրը և պատմեցին իրենց հիշողությունները։

«Մենք 15-18 տարեկան էինք։ Ավագները մեզ «ճտերի» ջոկատ էին անվանում, մեր անունն այդպես էլ մնաց։ Ցավոք, 14 զինակիցներից այսօր ողջ են միայն 11-ը»,- լրագրողներին ասաց Ամալյանը։

Երկրի համար ծանր տարիներին յուրաքանչյուր ծնող չէ, որ պատրաստ էր իր երեխային բանակ ուղարկել։ Բայց կամավորները գտնում էին ելքը։ Մեկը փախչում էր, մյուսներն Ամալյանի պես ասում էին ընտանիքի անդամներին, որ գնում են դասի, իրականում գնում էին բանակ։

РАЗВЕДЧИКИ ТРЕНИРОВКА - Sputnik Արմենիա
Սադրիչ գործողություն կանխելով` զինվորը հոգեբանորեն կայունանում է
Զինվորներին թույլ չէին տալիս քաղաք դուրս գալ զինվորական համազգեստով, և ընդհանրապես քչերն էին բարձրաձայն խոսում ծառայության մասին։

«Նա, ով իսկապես աշխատում է, իր գործի մասին շատ չի խոսում։ Չէ՞ որ ամպագոռգոռ խոսում են միայն նրանք, որոնք իրականում ոչ մի բան չեն անում»,- ասաց Ամալյանը։

Նրանք ամեն անգամ հավաքվում են զինակիցներով և մարտական տարիների դեպքերից հիշում միայն ամենալավն ու դրականը։ Հիմա այդ օրերն արդեն հեքիաթ են թվում, որում բարին հաղթել է չարին։

«Թեև Հայաստանը շատ բան է կորցրել անկախության կայացման շրջանում, այնուամենայնիվ, ձևավորվել է հայկական բանակը»,- կարծում է գրականագետ Դավիթ Գասպարյանը։

Նա խոստովանում է, որ շատ հպարտ է զինվորներով, որոնք պաշտպանում են մեր Հայրենիքի սահմանները։ Ոմանց հետ նա գործի բերումով պարբերաբար հանդիպում է։

Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի գործունեության շրջանակում մտավորականները` բանաստեղծներ, արվեստի գործիչներ, պատմաբաններ, դասախոսներ, որոնց շարքում նաև Դավիթ Գասպարյանը, պարբերաբար այցելում են դիրքեր։

«Մենք հանդիպում ենք զինծառայողների հետ, զրուցում հայրենասիրության, պատմության, բանաստեղծների մասին, որոնք պայքարել են հայրենիքի համար, մասնակցել մարտերին»,- ասաց Գասպարյանը։

Նա հուսով է, որ հայերը ռուսների նման կարող են ապագայում հպարտանալ տոհմիկ զինվորականներով։

 

 

 

Լրահոս
0