00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջավադյան. Սարսանգի հարցը քաղաքական գործիչների խնդիրը չէ

© Karen ArabyanСарсангское водохранилище
Сарсангское водохранилище - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 26-ին ԵԽԽՎ–ն մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոջեր Ուոլթերի առաջարկած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, սակայն ընդունեց «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» Սարսանգի ջրամբարի մասին բանաձևը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

ԵԽԽՎ-ում ընդունվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի` Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը, որում հեղինակը պնդում է, որ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կանխամտածված կերպով զրկում են ջրից»։ Ու ոչ ոք չի հիշում «հարևանությամբ» գտնվող Ջողազի ջրամբարի մասին, և արդեն քանի տարի է` մենք չենք կարողանում օգտվել այդ ջրամբարից, ասում է ՀՀ նախագահին առընթեր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը։

Փաստորեն այնպես է ստացվում է, որ երկու երկրի միջև «ջրային» խնդիրը միայն (և ոչ այնքան) Սարսանգի ջրամբարը չէ։ Բանն այն է, որ Տավուշի սահմանամերձ շրջաններում կա Ջողազի ջրամբարը, որի ոռոգման ջրերը տրամադրվել են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական դաշտերին։ Իսկ հիմա, ինչպես պնդում է փորձագետը, ջրամբարը սպասարկող բոլոր տեխնիկական ծառայությունները և ջրամատակարարում ապահովող ջրային տնտեսությունները գնդակոծության են ենթարկվում ադրբեջանցիների կողմից։

«Նույնիսկ փական չենք կարող բացել։ Վտանգավոր է»,- պնդում է Ջավադյանը։ «Այն հանգամանքը, որ Ջողազի ջրամբարը գտնվում է մշտական գնդակոծությունների տակ, չգիտես ինչու, ոչ ոքի չի հուզում»,- վրդովվում է փորձագետը։

«Եվ երբ տարաբնույթ բանակցությունների և հանդիպումների ժամանակ դիմում ենք հակադիր կողմին` խոսելով այն մասին, որ պետք է ինչ-որ կապ հաստատել, որպեսզի հնարավոր լինի սպասարկել ջրամբարի տեխնիկական ծառայությունների համակարգերը, որոնք հնացել են և վերանորոգման կարիք ունեն, ադրբեջանական կողմը պատասխանում է, որ այդ հարցը զուտ տեխնիկական է, հումանիտար և երկու պետությունների միջև ստեղծված քաղաքական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի։ Փաստորեն ստացվում է, որ Ադրբեջանը հիմա հանգիստ օգտվում է Ջողազի ջրից, իսկ մենք նույնիսկ չենք կարող ջրամատակարարման ամբարտակները բացել, քանի որ տեխնիկական ծառայությունները գտնվում են ադրբեջանական բանակի նշանառության տակ»,- ասում է Ջավադյանը։

Եվ ինչպե՞ս է ստացվում, որ եթե Ջողազի դեպքում հարցը «զուտ տեխնիկական» է, որը քաղաքական աստառ չունի, ապա Սարսանգի ջրամբարի խնդիրն այնքան քաղաքականացված է, որ նույնիսկ քննարկումների առարկա է դարձել այնպիսի բարձր ամբիոնում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է։ Այս հարցով մեր փորձագետը պնդում է, որ այս հարցում ոչ մի քաղաքական բաղադրիչ պարզապես չկա։

«Բանն այն է, որ 20 տարուց ավել ադրբեջանական կողմը չի վերանորոգում խողովակաշարը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը պետք է մատակարարվի ինչպես Ադրբեջանի բնակիչներին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի։ Ստացվում է, որ Սարսանգի ջրամբարի դեպքում Ադրբեջանը հրաժարվում է հայկական կողմի հետ ցանկացած բանակցություններից ու թե՛ իր, թե՛ ղարաբաղյան գյուղացիական տնտեսությունները ջրով ապահովելու համար վերանորոգումից ու տեխնիկական սպասարկումից` պատճառաբանելով դա նրանով, որ երկիրը Լեռնային Ղարաբաղի հետ ոչ մի փոխհարաբերություն չունի։ Այդ պատճառով էլ խողովակաշարը չի նորոգվում։ Եվ չնայած հարցը զուտ տեխնիկական բնույթ ունի, այնուհանդերձ միջազգային ասպարեզում այդ հարցը քաղաքական շոու է դառնում»,- վստահ է Ջավադյանը։

Հայկական կողմն այդ ընթացքում բազմիցս առաջարկել է ինքնուրույն վերանորոգել խողովակները կամ վերանորոգման աշխատանքներ անցկացնել Ադրբեջանի հետ։ Չէ՞ որ երբ խողովակաշարն աշխատի, Ղարաբաղում կոռոգվի 10 հազար հեկտար ցանքատարածություն, որը հիմա ջրազրկված է։ Իսկ խողովակաշարի վնասված հատվածն Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքում է։

 

 

Լրահոս
0