00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. «Մեր պատվիրակությանը հաջողվեց չեզոքացնել Ուոլթերի բանաձևը»

© PhotolureЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոջեր Ուոլթերի առաջարկած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Ուոլթերի բանաձևի ամբողջ իմաստն այն էր, որ Մինսկի խմբի համանախագահությանը զուգահեռ Ղարաբաղի հիմնահարցը քննարկվի նաև այլ հարթակներում,- Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ էր արել ԵԽԽՎ-ին զերծ մնալ «Մինսկի խմբի մանդատին վնաս հասցնող և բանակցությունների շարունակվող գործընթացը դժվարացնող» քայլերից։

«Եվ շատ լավ է, որ ԵԽԽՎ պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց Ուոլթերի բանաձևին», — նկատեց Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ եվրոպացի պատգամավորներն այդպիսով դեմ հանդես եկան Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը և կողմ՝ բացառապես ՄԽ ձևաչափով բանակցությունների շարունակմանը, ինչի մասին խոսել են թե՛ ՄԽ համանախագահները, թե՛ ԼՂ-ի, թե՛ Հայաստանի իշխանությունը։

«Բանաձևի իմաստն այն էր, որ ԵԽԽՎ-ն լինի այն հարթակը, որը քաղաքական բառապաշարով, քաղաքական բանաձևերով կձևակերպի, թե ինչպես պետք է լուծվի կամ քննարկվի ղարաբաղյան հիմնահարցը: Այսինքն այդ դեմ քվեարկությունը խոսեց մի կարևորագույն փաստի մասին, որ ԵԽԽՎ պատգամավորների մեծամասնությունը ընդունում է Հայաստանի, ԼՂ-ի ու ՄԽ երկրների և ԵՄ պաշտոնական դիրքորոշումը»,- ասաց Շարմազանովը։

Միաժամանակ ԵԽԽՎ-ն ընդունեց «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» Սարսանգի ջրամբարի մասին բանաձևը, որը ներկայացրել էր Միլիցա Մարկովիչը։

Թեև համեմատության մեջ Շարմազանովը երկու զեկույցներից ավելի վտանգավոր է համարում բրիտանացու նախագիծը, բայց միաժամանակ ցավով արձանագրում է, որ Միլիցա Մարկովիչի նախագծում, որը հումանիտար տեխնիկական խնդիր էր, համեմվեց քաղաքական բառապաշարներով ու քաղաքական ձևակերպումներով։

«Այնուամենայնիվ, ես ափսոսում եմ, որ ԵԽԽՎ պատգամավորների մի մասն ամբողջությամբ չընկալեց խնդիրի նրբությունը և կողմ քվեարկեց Միլիցա Մարկովիչի ձևակերպումներին, բայց շնորհակալ եմ այն 71 պատգամավորներին, ովքեր իրենց հստակ «դեմ» ձայներով դեմ հանդես եկան Միլիցա Մարկովիչի նախաձեռնությանը։ Եթե ընդհանրացնեմ, ապա դրականն ավելի շատ էր, քան բացասականը։ Մեր պատվիրակության ջանքերով չհաջողվեց ԼՂ կարգավորման խնդիրը տեղափոխել այլ հարթակներ: Նրանք կարողացան ճիշտ ներկայանալ խնդիրը մեր եվրոպացի գործընկերներին, ու Ուոլթերի բանաձևը չեզոքացվեց»,- նկատեց Էդուրադ Շարմազանովը։

 

 

Լրահոս
0