ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Եգիպտացի զինվորականները Սինայում չեզոքացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տեղական խմբերից մեկի`«Անսար Բեյթ ալ-Մակդիս»-ի պարագլուխներից մեկին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ինչպես նշվում է, վերացված պարագլուխն իր կարեւորությամբ երկրորդ տեղն էր զբաղեցնում խմբավորումում եւ պատասխանատու էր նյութական ապահովման եւ հավաքագրման համար:
Զինվորականները շրջապատել են նրան և փորձել են ձերբակալել, սակայն պարագլուխը զինված դիմադրություն է ցույց տվել և չեզոքացվել է: