00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռադիո Մարիամը» պնդում է` հանցախմբի հետ կապ չունի

© Photo : ПравдаСлужба национальной безопасности, СНБ
Служба национальной безопасности, СНБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը հայտարարություն է տարածել այն մասին, որ, որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի Երևանում բացահայտված զինված հանցախմբի քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և կալանավորված անձանց հետ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը վստահեցնում է, որ մի շարք լրատվամիջոցներ որոշակի անճշտություններ են հրապարակել ռադիոկայանի վերաբերյալ:

Խոսքը վերաբերում է Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների գործին։ Քրեական գործի առնչությամբ որպես մեղադրյալ էին ներգրավվել և կալանավորվել նաև «Ռադիո Մարիամ»-ի հիմնադիրներից մեկը, ով նաև ՌՄ հաղորդումների գլխավոր խմբագիրն է`Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը, ինչպես նաև` ՌՄ-ի աշխատակցուհի և ծրագրերի համակարգող Լիլիթ Թորոսյանը: Արթուր Վարդանյանը մինչ այդ մի քանի հանդիպումներ է ունեցել ռադիոյի աշխատակիցների հետ և մի քանի հարցազրույց հեռարձակել, ինչպես նշում են ռադիոկայանից՝ հայրենասիրական թեմաներով:

««Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և /կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»,-նշված է ռադիոկայանի տարածած հաղորդագրության մեջ:

«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից վերսկսել է իր բնականոն աշխատանքային օրակարգը, սակայն առայժմ մեծամասամբ հաղորդումների կրկնություններով: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:

Այս պահին 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի գործով կալանավորված 30-ամյա Լիլիթ Թորոսյանը և Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանն ազատ են արձակվել, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը հանդիսանում է համաշխարհային "World Family of Radio Maria" ընտանիքի անդամ` սկսած 2012թ-ից: Նույն ռադիոընտանիքի անդամ են աշխարհի շուրջ 70 երկրներում գործող «Ռադիո Մարիա» կայանները, որտեղ նրանք ունեն շուրջօրյա հեռարձակում:

 

Լրահոս
0