00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարգում ենք Հոլոքոստի զոհերին, հիշում` Հայոց ցեղասպանությունը

© Sputnik / Лусинэ АдамянПамятник жертвам Холокоста в Армении
Памятник жертвам Холокоста в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր` Հոլոքոստի միջազգային օրը, Հայաստանում հիշել են ու հարգանքի տուրք մատուցել պատմության այդ սարսափելի իրադարձության զոհերին

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Մեկ հուշարձան և հայ ու հրեա ժողովուրդների երկու միանման ճակատագիր։

Երևանի կենտրոնական այգիներից մեկում Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանի մոտ հրեական համայնքն ու երկրի հասարակական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զանգվածային ոչնչացման զոհ դարձած հրեաներին։

Հավաքվածները կրկին հիշեցին պատմության արյունոտ էջերն ու նշեցին, որ ինչպես Հոլոքոստը, այնպես էլ Հայոց ցեղասպանությունը պետք է դաս լինի ապագա սերունդների համար։

Հենց այս օրը` 1945 թվականի հունվարի 27-ին, Սովետական բանակը ազատագրեց լեհական Օսվենցիմ քաղաքի մոտ գտնվող Աուշվից-Բիրկենաու խոշորագույն նացիստական ճամբարը, որտեղ տարբեր տվյալների համաձայն, 1.5-4 մլն մարդ է զոհվել։

Երուսաղեմի բնակիչ Իստհակ Շավիտը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը երկու միանման ողբերգություններ են։ «Որպես հրեա` ես կողմ եմ, որ Ցեղասպանությունն ընդունվի։ Այլ հարց է` Իսրայելի պետությունը, որը մինչ օրս քաղաքական նկատառումներից ելնելով չի ճանաչում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը», — Sputnik Արմենիա թղթակցի հետ զրույցում ասաց Շավիտը։

Իսրայելում այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվում։

Ինչպես պատմեց Շավիտը, Քնեսեթում քննարկում են Հոլոքոստի թեման, մարդիկ հավաքվում է Երուսաղեմի Յադ Վաշեմ թանգարանում, որտեղ կրկին անգամ հիշում են սարսափելի իրադարձությունները, թեմատիկ ֆիլմեր դիտում։

Սակայն բոլոր հրեաները չէ, որ գիտեն Հայոց ցեղասպանության մասին, շատերը չգիտեն անգամ, թե որտեղ է գտնվում Հայաստանը քարտեզի վրա։

Ճարտարապետ Իրինա Բադալյանը, ով 1994 թվականին Հայաստանից գաղթել է Իսրայել, ասաց, որ հանդիպել է նույնիսկ այնպիսի հրեաների, որոնք չգիտեին Հայաստան պետության գոյության մասին, հետևաբար չգիտեին նաև Հայոց ցեղասպանության մասին։

«Երբ ես նրանց պատմում էի Հայաստանի մասին, նրանք զարմանում ու շնորհակալություն էին հայտնում իրենց լուսավորելու համար», — Sputnik Արմենիա պորտալի թղթակցի հետ զրույցում պատմեց Իրինան։

Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ նշում են, որ հայկական թույլ լոբբին է պատճառը, որ ոչ միայն Իսրայելը, այլև համաշխարհային հանրությունը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։

«Ցեղասպանության հերքումը հավասարազոր է Հոլոքոստի չճանաչմանը, որն ընդունվել է համաշխարհային հանրության կողմից», — լրագրողներին ասաց Հայաստանի ԳԱԱ օտար լեզուների ամբիոնի վարիչ Վիլ Պողոսյանը։

Նա նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեծ է հանրային դիվանագիտության դերը։ Պողոսյանի կարծիքով` միայն Հայոց ցեղասպանության թանգարան ունենալը բավական չէ։ Պետք է այդ հարցի ուսումնասիրմամբ զբաղվող ինստիտուտներ ստեղծել, այդ թեմայով գիտաժողովներ կազմակերպել ու այդ հարցը համաշխարհային ամբիոններում։

 

Լրահոս
0