ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի- Sputnik. Վայոց ձորի մարզում քացախաթթու խմելու հետևանքով մահացել է 100 տարեկան մի կին, հաղորդում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հունվարի 25-ին ժամը 18.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 14-ին թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ԲԿ է տեղափոխվել Վայքի Շահումյան փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 100-ամյա Ծ. Ս.-ն, որը հիվանդանոցում մահացել է: