Երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանել է Հայաստան` մասնակցելու Պետական երիտասարդական նվագախմբի 10–ամյակին նվիրված համերգին
Հայաստանում անվանի կոմպոզիտորն այցելել է հայ մեծանուն երգահան Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտ։
Պենդերեցկու խոսքով` իր վրա ազդեցություն են թողել երկու համաշխարհային հանճարներ` Բախը և Կոմիտասը։

1/10
© Sputnik / Asatur Yesayants
Երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանել է Հայաստան` մասնակցելու Պետական երիտասարդական նվագախմբի 10–ամյակին նվիրված համերգին

2/10
© Sputnik / Asatur Yesayants
Լեհ կոմպոզիտորը Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտի մոտ

3/10
© Sputnik / Asatur Yesayants
Քշիշտոֆ Պենդերեցկու խոսքով` իր վրա ազդեցություն են գործել երկու համաշխարհային հանճարներ` Բախը և Կոմիտասը

4/10
© Sputnik / Asatur Yesayants
Երևանում կոմպոզիտորը նախ այցելեց Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտ

5/10
© Sputnik / Asatur Yesayants
Կոմպոզիտորն անցնում էր թանգարանի սրահներով, որտեղ հնչում էր Կոմիտասի երաժշտությունը և ցուցադրված էին լուսանկարներ, ձեռագրեր, նոտայի տետրեր և Կոմիտասի այլ անձնական իրերը

6/10
© Sputnik / Asatur Yesayants
Պենդերեցկին լուռ լսում էր Կոմիտասի ծանր կյանքի համառոտ պատմությունը

7/10
© Sputnik / Asatur Yesayants
Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստան է ժամանել տիկնոջ հետ

8/10
© Sputnik / Asatur Yesayants
«Զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին է»,- ասաց Պենդերեցկին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում

9/10
© Sputnik / Asatur Yesayants
Երաժիշտը հուշամատյանում գրություն թողեց, որը, ինչպես հետո լրագրողներին խոստովանեց մաեստրոն, հատված էր իր ստեղծագործությունից։ Նա նաև նշեց, որ Կոմիտասը զգալի ազդեցություն է ունեցել իր ստեղծագործության վրա

10/10
© Sputnik / Asatur Yesayants
Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանակակից երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից է, նա կոմպոզիտոր է, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ