00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն աջակցել է Ինֆանտինոյին ՖԻՖԱ–ի նախագահի ընտրություններում

© sportsdailyДжанни Инфантино
Джанни Инфантино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավար Ռուբեն Հայրապետյանը նախօրեին ներկայացրել է Ինֆանտինոյի նախընտրական ծրագիրը ֆեդերացիայի գործադիր կոմիտեին

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի- Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում 45-ամյա Ջանի Ինֆանտինոյի թեկնածությանն աջակցելու մասին, ով այժմ զբաղեցնում է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Շվեյցարիայում հունվարի 22-ին կայացել է հանդիպում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեններ, որի ընթացքում քննարկվել է նաև Ինֆանտինոյի նախընտրական ծրագիրը։

Ծրագիրը ներառում է նոր աշխարհայացքի յուրահատուկ ճանապարհային քարտեզ, համաշխարհային ֆուտբոլի զարգացման տարբեր ուղղություններ և ապագա մարտահրավերներին դիմակայելու ծրագրեր։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, գնահատելով ներկայացված ծրագրի կարևորությունը ֆուտբոլի զարգացման տեսանկյունից, իր պաշտպանությունն է հայտնում Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում և կսատարի վերջինիս՝ ընտրվելու պարագայում իր ծրագրային դրույթներն իրականացնելու գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաները միաձայն սատարել են Ջանի Ինֆանտինոյի թեկնածությանը։

Մինչև ՈՒԵՖԱ տեղափոխվելը Ջանի Ինֆանտինոն եղել է Նևշատելի համալսարանին կից Սպորտի ուսումնասիրման միջազգային կենտրոնի գլխավոր քարտուղար, նախկինում զբաղեցրել է տարբեր ֆուտբոլային ասոցիացիաներում խորհրդականի պաշտոնը, այդ թվում` Իտալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի պրոֆեսիոնալ լիգաներում։

ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 26-ին շվեյցարական Ցյուրիխում։ Ինֆանտինոյից բացի, նախագահի ընտրություններին կմասնակցեն Ֆուտբոլի ասիական համադաշնության ղեկավար շեյխ Սալման բին Իբրահիմ ալ Խալիֆան Բահրեյնից, Հորդանանի արքայազն Ալ բին Ալ Հուսեյնը, ՀԱՀ բնակարանաշինության հարցերի նախկին նախարար և Նելսոն Մանդելայի համախոհ Տոկիո Սեկսվալեն և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ֆրանսիացի Ժերոմ Շամպանը։

 

 

Լրահոս
0