00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիշերն օպերայում. Երիտասարդական նվագախումբը նշեց հոբելյանը

Բաժանորդագրվել
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10–ամյակին նվիրված համերգն ուշացումով սկսվեց. հոբելյարները սպասում էին կարևոր հյուրերի

Սերժ Թանկյան, Վադիմ Ռեպին, Վլադիմիր Սպիվակով, Ջիվան Գասպարյան. նրանք այն անվանի երաժիշտներից մի քանիսն են, որոնք չէին եկել Օպերայի և բալետի թատրոն, բայց այնուամենայնիվ շնորհավորեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակն իրենց տեսաուղերձներով։

Համերգի տոմսերն ազատ վաճառքում չեն եղել։ Դահլիճում տեղերի մեծամասնությունը զբաղեցրել էին մշակույթի գործիչները և պաշտոնատար անձինք, որոնք հրավիրատոմսեր էին ստացել համերգի մասնակիցներից և կազմակերպիչներից։

Գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նախօրեին Sputnik Արմենիա ռադիոյին տված հարցազրույցում պատմել էր Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի կայացման պատմության մեջ երեք բեկումնային պահերի մասին։

Սմբատյանի խոսքով` առաջին ձեռքբերումը 2006թ.-ի հունվարի 25-ի համերգն էր, երբ նվագախմբի երիտասարդ մասնակիցներն առաջին անգամ բարձրացան մեծ բեմ։ Երկրորդ բեկումնային պահը եղել է Բեռլինի համերգը։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան
Художественный руководитель Государственного молодежного оркестра Армении Сергей Смбатян - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան

«2007թ.-ին մենք չափազանց ոգեշնչված էինք բեռլինեցիների բուռն ծափահարություններից. չէ՞ որ ամեն մեկը չէ, ում կընդունեն դասական երաժշտության համաշխարհային մայրաքաղաքում»,- համոզված է Սմբատյանը։

Սերգեյ Սմբատյանը երրորդ ձեռքբերում է նշում Հայաստանի կառավարության կողմից պետական նվագախմբի կարգավիճակ ստանալը։

Նվագախմբի գլխավոր խնդիրներից մեկը լսարանի «երիտասարդացումն» է։ Հենց այդ պատճառով Սմբատյանը և իր թիմը մտածել են «Նոն ստոպ» ծրագիրը` հոլիվուդյան հայտնի մեղեդիների գործիքավորումներով։

«Երբ մենք մեկուկես ժամ տևող սիմֆոնիա ենք նվագում, մեր երիտասարդ հանդիսատեսը հաճույքով գալիս է համերգի. չէ՞ որ պոպուլյար երաժշտության միջոցով նա արդեն ծանոթացել է սիմֆոնիկ նվագախմբի հետ և արդեն պատրաստված է գալիս համերգներին»,- ասաց Սմբատյանը։

Նվագախմբի հետ միասին նվագել են նաև բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ջութակահարուհի Յուկա Ցուբոյը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին և համույթի վաղեմի բարեկամ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

Հանդիսատեսի կարծիքով` ամենահուզիչ պահը երաժիշտների ելույթն էր «իրենք իրենց հետ»։ Օրինակ` Նարեկ Հախնազարյանի ելույթի ժամանակ կարելի էր հետևել, թե ինչպես նա թավջութակ նվագել մի քանի տարի առաջ և համեմատել «անցյալի պատկերը» ժամանակակից կատարման հետ։

© Официальный сайт Президента РАՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10–ամյակի համերգը
Концерт, посвященный 10-летнему юбилею Государственного молодежного оркестра Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10–ամյակի համերգը

Հանդիսատեսը գոհ էր համերգից։ Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը և նրա տիկինը, կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին դահլիճի հետ միասին հոտնկայս ծափահարում էր երիտասարդ երաժիշտներին։

 

Լրահոս
0