00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատյան դաշտում ևս մեկ «Սևան» կհայտնվի

© Sputnik / В. Селезнев / Անցնել մեդիապահոցОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր ջրամբարը կհայտնվի գյուղատնտեսական հողերի ոռոգման ծրագրի շնորհիվ` ստորագրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև

Անի Լիպարիտյան, Sputnik Արմենիա

Արարատի մարզում կարևորագույն ջրամբարի շինարարության համար կծախսվի ընդհանուր առմամբ 90 մլն եվրո։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը։ Դա թույլ կտա «բեռնաթափել» Սևանա լիճը և ստեղծել ոռոգման նոր համակարգեր։

«Ամբողջական ծրագիրն իրականացվելու և կյանքի է կոչվելու առաջիկա 4-5 տարվա ընթացքում։ Մենք այս ծրագրով կարող ենք Սևանը բեռնաթափել, որովհետև «Սևանի ենթակառուցվածքների և էկոհամակարգի վերականգնման մասին օրենքով» մենք ամեն տարի 170 միլիոն խորանարդ մետր իրավունք ունենք վերցնել Սևանից»,- ասաց Հարությունյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Հարությունյանի խոսքով` կնքված համաձայնագրի էությունն այն է, որպեսզի Հայաստանն աստիճանաբար անցում կատարի հոսանքատար ջրամատակարարումից ինքնահոսի։ Նոր համակարգի դեպքում ջուրն ինքնահոս կերպով կհոսի Վեդի քաղաքի մոտ գտնվող նոր ջրամբար։

«Մենք հոսանք ենք ծախսում, որն ավելի թանկ է նստում, ջուր ենք մատակարարում և դրանով իսկ նաև գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն ենք ավելի ծանրացնում։ Այս պարագայում մենք հնարավորություն կունենանք շուրջ 4000-5000 հեկտար հող ոռոգել ինքնահոս եղանակով` սկսած ջրամբարից վերջացրած ներտնային ցանցերը»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա պարզաբանեց, որ նախատեսվում է 29 մլն խմ չափով ջրամբարի շինարարություն, ինչը ջրով կապահովի ողջ Արարատի մարզը։ Նախագծի իրագործման մեջ զգալի ավանդ է ունեցել Ֆրանսիայի կառավարությունը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն հեռանկարային շինարարությունը չափազանց անհրաժեշտ է համարում։

«Դա առաջին և շատ կարևոր նախագիծն է, որն իրագործում է ֆրանսիական գործակալությունը։ Մենք մտադիր ենք Վեդու մոտ ջրամբարի շինարարության մեջ ներդնել 75 մլն եվրո։ Դա դրական կանդրադառնա այդ շրջանում գյուղատնտեսության վրա»,- ասաց Շարպանտիեն։

Դեսպանը նշեց, որ դա առաջին նախագիծն է, սակայն Հայաստանի ֆինանսների նախարարության հետ կքննարկվեն հետագայում այլ նախագծերի իրագործման հարցեր;

«Հիմնական նպատակն է զարգացնել երկկողմանի համագործակցությունը տնտեսության ոլորտում։ Հուսով եմ, որ դա առաջին, բայց ոչ վերջին պայմանագիրն էր, մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- հավելեց նա։

Այսօրվա դրությամբ Սևանա լիճը շրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրն է, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձր լեռնային լճերից մեկը, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում` 1914 մետր բարձրության վրա։

 

 

 

Լրահոս
0