00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրքեր սև քարի շուրջ

© Sputnik / Асатур ЕсаянцФлешмоб в армянском метро в рамках дней культуры Индии в Армении
Флешмоб в армянском метро в рамках дней культуры Индии в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնդկաստանում կալանավորվել է շուրջ 500 կին ակտիվիստ, որոնք փորձել են ներխուժել կանանց համար արգելված տաճար

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ձերբակալվել է շուրջ 500 կին ակտիվիստ, որոնք ցանկացել են ներխուժել տաճար, որտեղ հարյուրամյակներ շարունակ մուտքը թույլատրվել է միայն տղամարդկանց, երեքշաբթի հաղորդել է NDTV հեռուստաալիքը։

Տաճարի սրբության սրբոցը համարվում է սև քարը, որը տեղադրված է հարթակի վրա` բաց երկնքի տակ։ Քարը մարմնավորում է Շանի աստվածությունը, որը կապված է Սատուրն մոլորակի հետ։ Շուրջ 500 տարի կանանց արգելվել է մոտենալ դրան։ Միայն տաճարի տղամարդ սպասավորները կարող են բարձրանալ ինն աստիճաններով և կատարել սրբությունը յուղով օծելու ծեսը։

Կանանց թույլ չեն տվել մոտենալ տեղի շուրջ հազար բնակիչները և ոստիկանությունը տաճարից 40 կմ հեռավորության վրա` Սուպե քաղաքի անցակետի մոտ։ Ranragini Bhumata Brigade շարժման ակտիվիստները, որոնք պայքարում են կանանց իրավունքների համար, ավելի վաղ վեց ավտոբուսով դուրս են եկել Պուն քաղաքից և մտադիր են եղել մտնել տաճար` ցանկանալով վերջ դնել դարավոր ավանդույթին։ Սակայն քաղաքի բնակիչների բազմությունը խոչընդոտել է նրանց. կանանցից ոմանք պառկել և նստել են ճանապարհին` փակելով ակտիվիստների ճանապարհը։

«Սա սև օր է կանանց համար։ Նրանք պետք է բացատրեն, թե մենք ինչու չենք կարող մտնել տաճար»,- հեռուստաալիքին հայտարարել է ակտիվիստներից մեկը։

Տեղի բնակչուհիներն այլ կարծիքի են։

«Նրանք կարող են պայքարել իրենց իրավունքների համար այլ ոլորտներում, բայց ինչու՞ փոխել նման հին ավանդույթը»,- վրդովվել է շարժման հակառակորդ կանանցից մեկը։

Կանանց մուտքը սրբավայր թույլատրելու արշավը սկսվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Այն ժամանակ, երբ երիտասարդ կինը դիպել էր քարին, տաճարը համարվել էր անարգված, և սպասավորները կրկնակի ծես են անցկացրել այն մաքրագործելու համար։ Ավանդույթներին հավատարիմ մարդկանց կարծիքով` կանանց թույլ չեն տվել սրբատեղի այն պատճառով, որ «Շանիից արձակվող հզոր թրթիռները» կարող են վնասակար լինել նրանց համար, նշում է հեռուստաալիքը։

 

Լրահոս
0