00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղեղների արտահոսք «գիտական» Հայաստանից

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցЛаборатория биомедицинских клеточных технологий во Владивостоке
Лаборатория биомедицинских клеточных технологий во Владивостоке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի գիտության ոլորտի 2015 թվականի ձեռքբերումներն է ներկայացրել ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրան մտահոգող հարցը ուղեղների արտահոսքն է:

Գոհար Սարգսյան, Sputnik

Հայաստանում շնորհալի ու ստեղծարար գիտնականները շատ են, սակայն գալիս է մի շրջան, երբ նրանք բռնում են օտարության ճամփան: Պատճառները ներկայացրեց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

«Մեզ մոտ գիտական աշխատանքների 30 տոկոսը ղեկավարում են երիտասարդները: Արդեն 35-45 տարեկանում այդ գիտնականները, ովքեր նաև տպագրվում են միջազգային հեղինակություն ունեցող ամսագրերում, պայմանագրեր են կնքում արտասահմանյան կազմակերպությունների հետ ու բարձր աշխատավարձով մեկնում արտերկիր»,- նշեց նա:

Հայաստանում բազային աշխատավարձը ցածր է, ու միայն դրանով գիտական կոչում ունեցողները չեն կարող հոգալ իրենց նվազագույն ծախսերը: Կոմիտեի նախագահն ակնկալում է պետության հոգածությունն ու համապատասխան ծրագրեր, որպեսզի նման խնդիրները վերացվեն:

«Ասեմ, որ այս խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում: Այն բնորոշ է ԱՊՀ բոլոր պետություններին»,- հավելեց Սամվել Հարությունյանը:

Կառավարության որոշմամբ՝ գիտնականների համար սահմանված է հավելավճար: Սակայն դա վերաբերում միայն լրիվ դրույքով աշխատողներին:

«Մեր ժողովուրդը շատ հնարամիտ է: Մենք հավելավճարը 2.5 անգամ ավելացրինք, և մեկ ամսվա ընթացքում կտրուկ աճեց դոկտորների թիվը: Դրա համար էլ կես դրույքով աշխատողները հավելավճար չեն ստանում»,- ասաց Սամվել Հարությունյանը:

Պարզվում է՝ գիտպետկոմի բազաներում գրանցված 7500 գիտաշխատողների մոտ 30 տոկոսն իր տեղում չի, գիտության հետ որևէ առնչություն չունի։

Sputnik Արմենիան թեմայի վերաբերյալ զրուցեց նաև ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ:

«Այն գիտնականները, ովքեր մեզ պետք են, պահում ենք մեզ մոտ լրիվ դրույքով: Ուստի նրանք ստանում են հավելավճար: Առհասարակ ամբողջ աշխարհում գիտնականները համեմատաբար քիչ են վարձատրվում: Հայաստանում այդ խնդիրն ավելի ընդգծված է»,-ասաց Արսեն Առաքելյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ հիշյալ խնդիրների ֆոնին իրեն լավ գիտնական համարող մարդը բազային աշխատավարձի հույսին չի մնում. ֆինանսապես կայունանում է տարբեր ընկերությունների հետ համագործակցելով:

Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը խոսեց նաև կառույցի 2015 թվականի ձեռքբերումներից:

«Գլուխ գովել չլինի, բայց 15 թվականին չի եղել մի բան, որ մտադրված լինենք ու չանենք, բոլորը հաջողությամբ իրականացվել են»,- ասաց Հարությունյանը:

Ի դեպ, ընթացիկ տարում Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենալու Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին: 2012-2020 թվականների համար այդ ծրագրում ներդրված է 80 միլիարդ եվրո, և մեր զրուցակիցները լիահույս են, որ այդ ներդրումներից իր մասը կունենա նաև Հայաստանը:

 

 

Լրահոս
0